Լավագույն վիտամինները մազերի աճը խթանելու համար

Վաղաժամ մազաթափությունը կարող է լուրջ հոգեկան խնդիր դառնալ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար, սակայն բարեբախտաբար կան վիտամիններ, որոնք կօգնեն վերականգնել գլխամաշկի մազածածկույթը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ վիտամիններից լավագույնները:

Վիտամին A

Այս վիտամինը բարելավում է բջիջների, այդ թվում նաև գլխամաշկի բջիջների աշխատանքը՝ նպաստելով մազերի սնուցմանն ու աճին: Որքան շատ վիտամին A է մարդն իր սննդակարգում օգտագործում, այնքան ավելի լավ են խոնավեցվում մազերը:

Վիտամին B

Այս վիտամինը շատ կարևոր է մազերի ճկունության, ամրության ու առողջության համար, իսկ դրա պակասը լրացնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրական երկու հատ հավկիթ ուտել:

Վիտամին C

Մարդու օրգանիզմն ինքնուրույն վիտամին C չի արտադրում, ուստի այն ստանալու համար հարկավոր է օգտագործել դրանով հարուստ մթերք, ինչպիսին են ցիտրուսային մրգերն ու բանջարեղենը:

Վիտամին D

Մազաթափությունը խնդիր է, որը սովորաբար պայմանավորված է լինում վիտամին D-ի դեֆիցիտով: Եթե օրգանիզմում այս վիտամինի ցուցանիշը նորմայի սահմաններում է, այն նպաստում է մազերի աճին, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ ուտել սունկ ու ճարպոտ ձկներ և չմոռանալ արևային «լոգանքի» մասին:

Վիտամին E

Այս վիտամինն օժտված է հակաօքսիդանտային հատկություններով, ինչի շնորհիվ կանխում է գլխամաշկի ու մազերի կառուցվածքային վնասվածքները: Վիտամին E-ի հարուստ աղբյուր են ավոկադոն, ընկույզները, նուշը և այլն:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru