Որոնք են 30-ն անց կանանց մաշկին բշտիկների առաջացման համար հիմնական պատճառները

Բշտիկների և կորյակների առաջացումը սովորաբար ասոցացվում է դեռահասության շրջանի հետ, սակայն որոշ դեպքերում դրանք կարող են ի հայտ գալ նաև հասուն տարիքում: Մասնագետները ներկայացրել են այն հինգ հիմնական պատճառները, որոնցով կարող է պայմանավորված լինել 30 տարեկանից հետո կանանց մաշկին բշտիկների առաջացումը:

Առաջին հերթին այս խնդիրը պայմանավորված է լինում հորմոնալ խանգարումներով: Նման դեպքերում բշտիկները որպես կանոն ի հայտ են գալիս կրծքավանդակի հատվածում, որից հետո վերածվում են ցավոտ պապուլաների: Հաճախ բուժվելուց հետո այս բշտիկները բավական խորը սպիներ են թողնում:

Բացի այդ, բշտիկները կարող են առաջանալ նաև սխալ սննդակարգի հետևանքով, եթե կնոջ սննդակարգում առկա է մեծ քանակությամբ ճարպոտ ու քաղցր մթերք: Որպես կանոն այս պատճառը ժառանգական է լինում: Ընդ որում, նման միտում կարող է նկատվել նաև դեռահասության շրջանում:

30-ից հետո բշտիկների առաջացման ևս մի տարածված պատճառ կարող է լինել արևի ազդեցությունը: Սկզբում կանանց թվում է, թե արևայրուքի շնորհիվ բշտիկներն անհետանում են, սակայն դա միայն ժամանակավոր բնույթ է կրում: Սա է պատճառը, որ հարկավոր է անպայման արևապաշտպան քսուք օգտագործել, իսկ այն ընտրելիս հաշվի առնել նաև մաշկի տեսակը:

Մաշկային նման խնդիրները կարող են պայմանավորված լինել նաև սթրեսով: Բանն այն է, որ սթրեսն անմիջականորեն ազդում է հորմոնների մակարդակի վրա, իսկ հորմոնները մեծ դեր են խաղում այս հարցում: Բացի այդ, հասուն կանանց մաշկին բշտիկների առաջացման պատճառ կարող են դառնալ նաև արտաքին գործոնների ազդեցությունը, որոնց շարքին է դասվում նաև մերսման տարատեսակ յուղերի գործածությունը:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru