«Մեր մասին վատը մտածում են միայն նրանք, ովքեր մեզնից վատն են․․․»․ Օմար Խայամի 10 իմաստուն մտքերը

Օմար Խայամը հանդիսանում է միջնադարի մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, սակայն Եվրոպայում նրա հանրահաշվական աշխատությունները հայտնի են դառնում միայն 19-րդ դարին։

Օմար Խայամը ծնվել է Իրանի Խորասան նահանգի Նիշապուր քաղաքում։ Օմար Խայամը Իրանի մեծագույն պոետներից է, ինչպես նաև՝ արևելյան ամենահայտնի փիլիսոփաներից մեկը: Նրա քառյակները լի են իմաստնությամբ, իսկ նրա բանաստեղծական ոճը թույլ էր տալիս ազատ արտահայտել այն, ինչի մասին չէր կարելի բարձրաձայնել:

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում Իրանի մեծագույն պոետներից մեկի՝ Օմար Խայամի 10 իմաստուն մտքերը։

1. Երբեք թույլ մի՛ տվեք ձեր ականջներին հավատալ նրան, ինչ չեն տեսել ձեր աչքերը։

2. Մեր մասին վատը մտածում են միայն նրանք, ովքեր մեզնից վատն են, իսկ նրանք, ովքեր մեզնից լավն են, պարզապես մեր մասին մտածելու ժամանակ չունեն:

3. Քաղված ծաղիկը պետք է նվիրել, սկսած բանաստեղծությունը պետք է ավարտին հասցնել, իսկ սիրելի կինը պետք է երջանիկ լինի, այլապես անիմաստ է ձեռնարկել այն, ինչն ավարտին չեք կարողանալու հասցնել:

4. Նույն  պատուհանից երկուսը նայում էին: Մեկը տեսավ անձրև ու կեղտ, մյուսը` կանաչ սաղարթ, գարուն ու կապույտ երկինք:

5. Ում կյանքն է հարվածում, նա շատ բաների կհասնի: Աղի վրայից կերած մեղրն ավելի քաղցր է: Ով լաց է եղել, նա անկեղծ է ծիծաղում: Ով մահացել է, գիտի, որ ապրում է:

6. Մենք այլևս երբեք այս աշխարհ չենք գա, այլևս երբեք չենք հավաքվի ընկերներով սեղանի շուրջ: Ուստի որսացեք ամեն մի պահը, այլևս դրա հնարավուրությունը երբեք չեք ունենա:

7. Մեկը չի հասկանում՝ ինչ բույր ունեն վարդերը, մյուսը դառը բույսերից էլ մեղր կսարքի: Մեկին մի փոքր բան կանես, ողջ կյանքում կհիշի, մյուսին՝ կյանքդ տաս, չի էլ հասկանա:

8. Նվիրել ինքնդ քեզ՝ չի նշանակում մատուցել:  Նույն անկողնում քնել՝ չի նշանակում միասին քնել: Վրեժ չլուծել՝ չի նշանակում ամեն ինչ ներել: Կողքին չլինել՝ չի նշանակում չսիրել:

9. Իմաստուն ապրելու համար շատ բան է պետք իմանալ, բայց սկզբի համար մի մոռանա. քաղցած մնա, բայց մի կեր՝ ինչ պատահի, և եղիր մենակ, բայց  ոչ նրա կողքին, ով պատահի:

10. Հնարավոր է գայթակղել տղամարդու, ով կին ունի, հնարավոր է գայթակղել տղամարդու, ով սիրուհի ունի, սակայն հնարավոր չէ գայթակղել տղամարդու, ով սիրելի կին ունի: