Այսօր ծանոթացա 70 ամյա կնոջ հետ, ով երեխաներ չունի…հարցրեցի, արդյոք չի զղջում, որ չի մայրացել…անկեղծ ասած, նրա պատասխնն ինձ զարմացրեց

Վերջերս հարևանուհուս տանը ծանոթացա մի շատ հետքրքիր անձնավորության հետ: Անահիտը 70 տարեկան էր, բայց ընդհանրապես նման չէր իր հասակակիցներին: Խնամված, գեղեցիկ հանգնված, շպարված:

Նա կիսվեց իր պատմությամբ:

Անահիտը 20 տարեկան է եղել, երբ ամուսնացել է: Այդ ժամանակ արդեն հստակ որոշել էր, որ կարիերան իր համար առաջին տեղում է: Ամուսինն էլ սկզբում առանձնապես չէր ուզում երեխաներ: Բայց երբ լրացել էր կնոջ 30 տարեկանը, փոխվել էր, արդեն ամեն օր երեխա ունենալու մասին էր խոսում: Անահիտն էլ՝ առանց երկար մտածելու, ամուսնալուծվել և երկրորդ անգամ է ամուսնացել: Երկրորդ ամուսինը նույնիսկ չէր փորձում բիզնեսում հաջողակ Անահիտին ներքաշել տակդիրների և խաղալիքների աշխրահը: Նրանք միասին աշխատում էին, հանգստանում, եղել են բազմաթիվ երկրներում և հիանալի կյանք են ապրել:

Անահիտի ամուսինը մահացել է 60 տարեկանում: Այդ ժամանակվանից կինը միայնակ է: Հաճախում է երգի և կարուձևի խմբակներ, մարզասրահ: Ես չդիմացա և հարցրեցի, արդո՞ք ինքը չի զղջում, որ երեխա չի ունեցել:

Անահիտը ժպտաց և պատասխանեց.

-Ես մտորել եմ այդ հարցի շուրջ: Ոչ, չեմ զղջում, բոլորովին…Իմ բոլոր ընկերուհիներն ունեն երեխաներ, ամբողջ երիտասարդությունը կորցրեցին նրանց խնամելու համար: Բայց այսօր նրանք ինձ նման միայնակ են: Տարբերությունն այն է, որ ես աշխատել եմ, և անհրաժետության դեպքում կարող եմ վարձել մեկին, ով կխնամի ինձ, իսկ իմ ծանոթները նստած են չորս պատերի մեջ, տառապում են ձանձրույթից՝ առանց որևէ մեկի օգնության և աջակցության…