Արշակյան քույրերի նոր անչափ հետաքրքրաշարժ տեսահոլովակը. այն տասնամյա աշխատանքի արդյունք է

Արշակյան քույրերը անակնկալ տեսահոլովակ են ներկայացրել իրենց երկրպագուների դատին: Ինչպես իրենք են նշում, երգը տասնամյա աշխատանքի արդյունք է:

Տեսահոլովակի վրա աշխատել է Նաիրա Մուրադյանը: Հոլովակի երաժշտական պրոդյուսերը հենց Անուշ Արշակյանն է:

Հոլովակում պատկերված զարդանախշերի գրաֆիկ պատկերները տրամադրել է Ա. Քյուրքչյանը:

Հոլովակը եռամաս է. նախ հնչում է Կարո Չիլիկյանի ֆոնդից վերցրած «Երկանք» ստեղծագոևծությունը, հետո՝ Կոմիտասի մշակումներից «Սար սար» գործը, իսկ վերջում եզրափակվում է Լիլիթ Սիմանյանի հեղինակային «Ձյուն ա դրել» երգով:

Երաժշտական եռամաս կոմպոզիցիան ամբողջացել է որպես մեկ ստեղծագործություն, որն էլ անվանվել է «Ձմռան հեքիաթ»:

Ինչպես նշում է Անուշը, տեսահոլովակի անիմացիան ունի հատուկ իմաստային շեշտադրում, որի բացահայտումը խոստանում են, որ շուտով կարվի:

Քույրերի լռությունն այլևս խախտված է: Պարզվում է լռության պատճառներն անձնական են եղել, ընտանիք, բալիկ և այլն:

Առաջիկայում նախատեսվում են կյանքի կոչել նոր նախագծեր, որոնց շրջանակներում կրկին կներկայացվեն նմանատիպ հետաքրքիր անիմացիոն երաժշտական ներկայացումներ: