Սննդաբանը հերքել է քաշի նվազման վերաբերյալ ամենատարածված «միֆերից» մեկը

Սննդաբան Վիկտորիա Կլյաուզը բացատրել է, թե ինչու է ճիշտ սննդակարգը ոմանց օգնում ընդամենը երկու շաբաթում ազատվել հինգ կիլոգրամ ավելորդ քաշից, մինչդեռ ոմանք էլ այդ նույն ժամանակահատվածում կորցնում են առավելագույնը մեկ կիլոգրամ ավելորդ քաշ:

«Սկզբնական պարամետրերը բոլորի դեպքում տարբեր են. քաշը, տարիքը, ֆիզիկական ակտիվության մակարդակը, նշանակված սննդակարգին հստակ հետևելու կարողությունը», — իր թելեգրամյան ալիքում գրել է սննդաբանը՝ անդրադառնալով «բոլորի համար նույն արդյունքի» մասին «միֆին»:

Մասնագետի խոսքով՝ 60 կգ քաշով և 130 կգ քաշով երկու կնոջ դեպքում արդյունքներն ակնհայտ տարբեր կլինեն: Ընդ որում՝ արդյունքները տարբեր կլինեն նաև այն դեպքում, երբ կանանցից մեկն աշխատում է գիշերային հերթափոխով և չունի բավական ժամանակ անհրաժեշտ գնումներն անելու և ըստ սննդակարգի սնվելու համար, մինչդեռ երկրորդն ունի բավական ժամանակ ոչ միայն ճիշտ սնվելու, այլև մարզասրահ այցելելու համար:

«Սա է պատճառը, որ «սննդակարգ նախատեսված բոլորի համար» արտահայտությունը որոշ չափով «միֆ» է: Կարևոր են նաև սկզբնական պարամետրերն ու արդյունքը պահպանելու հնարավորությունը: Երկու շաբաթը շատ կարճ ժամանակահատված է ավելորդ քաշից բարեհաջող ազատվելու համար», — ընդգծել է մասնագետը: