Կողոպտիչները մտան բնակարան և տեսան 6 ամյա աղջնակի. այդ օրը նրանք շատ երկար կհիշեն

Պատկերացրեք այսպիսի ընտանիք: Հայրը մինչ ուշ երեկո աշխատում է, մայրն ամբողջ օրը ոտքի վրա է, գնում է խանութ, լվացքատուն կամ էլի ինչ-որ տեղ: Տանը հաճախ մենակ մնում է փոքր 6 ամյա աղջիկը:

Դրա մասին իմանում են երկու կողոպտիչներ և որոշում են թալանել հեշտ բնակարանը: Սակայն, ինչպես պարզ եղավ հետագայում, նրանք շատ վատ էին պատրաստվել:

Բռնացնելով պահը, երբ մայրիկը գնացել էր գնումներ կատարելու, կողոպտիչները արագ ներխուժում են բնակարան: Բայց մինչ դուռը բացելը, նրանք որոշում են տալ դռան զանգը, որպիսի հանգիստ լինեն: Նրանց պատասխանում են  փոքրիկ աղջկա բարակ ձայնով.

-Ո՞վ է:

-Գազի տեսչությունից է, տանը մեծերից մարդ կա՞:

-Ոչ, ոչ ոք տանը չէ: Միայն ես ու Ալեքսիկը:

-Հաա, հասկանալի է: Իսկ դու և Ալեքսիկը քանի՞ տարեկան եք:

-Ես՝ 6, Ալեքսիկը՝ 3, մի քանի օր առաջ է լրացել:

Հանցագործները շատ են ուրախանում գործի  այդպիսի ընթացքից և անցնում են կողպեքը բացելուն: Շատ արագ անելով դա՝ մտնում են ներս:

Այն, ինչ հետո տեղի ունեցավ, սրիկաները երկար կհիշեն:

Խոհանոցից դեպի նրանց է վազում հսկայական շուն, որը կողոպտիչներից մեկին պառկեցնում է գետնին և ատամներով բռնում վիզը: Մյուս հանցագործը վախից սեղմվում է պատին և տեղից չի շարժվում, քանի որ դա ավելի վտանգավոր կարող է լինել:

Փոքրիկ տիրուհուց <<պահել>> հրահանգը ստանալով՝ շունը մնում է նույն դիրքում, մինչ մայրիկի վերադարձը, նաև ոստիկանների գալը: