Հրաժեշտ տվեք դեմքի կնճիռներին և մաշկի թեփոտությանը

Այս միջոցով լվացվելուց հետո ոչ մի պզուկ չեք ունենա, կնճիռները կնվազեն, մաշկն այլևս չի կախվի: Կերակրի սոդան և կոկոսի յուղը մի շարք առավելություններ ունեն:

Այս միջոցը նաև արյունավետորեն ազատում է կնճիռներից և մաշկի կախվածությունից: Մաշկը երիտասարդացնում է, մաքրում է ծակոտիները:

Միջոցը բնական հակաբակտերիալ հատկություններ ունի և հրաշալիորեն մաքրում է մաշկը: Կոկոսի յուղը նաև ազդում է որպես շատ լավ լոսյոն դեմքի համար, մաշկը դարձնում է փափուկ և առաձգական:

Միջոցը բաղկացած է 2 գերհզոր բաղադրիչից՝ կերակրի սոդայից և կոկոսի յուղից:  Կերակրի սոդան, բացի պզուկները և մաշկի այլ խնդիրներ բուժելուց, հավասարակշռում է մաշկի рН-ը, կանխում է հետագա խնդիրները:

Կոկոսի յուղը խոնավացնող հզոր միջոց է, ունի հակաբակտերիալ հատկություններ, կարող է պահպանել մաշկի առողջությունը:

Կիրառվում է ինքնաշեն կոսմետիկ միջոցների պատրաստման համար: Նաև շատ օգտակար է ակնեի բուժման համար:

Բաղադրիչները՝ 1 թ/գ կերակրի սոդա առանց ալյումինի, 2 թ/գ կոկոսի օրգանական յուղ

Պատրաստումը՝ Փոքր ամանի մեջ խառնեք բաղադրիչները մածուկ ստանալու համար: Միջոցը քսեք մաշկին և զգուշությամբ մերսեք շրջանաձև շարժումներով:

Թողեք 5 րոպե: Հետո լվացեք տաք ջրով և նորից մերսեք ողողելիս:

Քանի որ կոկոսի յուղը խորապես խոնավացնում է մաշկը, խոնավացնող քսուք օգտագործել պետք չէ: