Ով է Անուշիկ Առաքելյանի դուստրը, ում դերասանուհին մենակ է մեծացրել. ինչու՞ նա չի շփվում հոր հետ

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է դերասանուհի Անուշիկ Առաքելյանին ու նրա դստերը:

Դերասանուհի Անուշիկ Առաքելյանը երբեք չի խուսափել ին անձնական կյանքում եղած բարդ շրջանի մասին խոսելուց:

Նա իր տարբեր հարցազրույցներում անկեղծ խոստովանել է, որ իր ամուսնալուծությունը տեղի է ունեցել շատ հանգիստ, որևէ սկանդալ այդ առումով չի եղել:


Անուշիկը խոստովանել է, որ դուստրը՝ Նանեն, հոր պակաս, կարծես թե, չի զգացել, քանի որ իրենց կողքին է եղել Անուշիկի եղբայրը:

Մի առիթով Անուշիկը նշել է, որ դուստրն անձամբ է խոստովանել մորը, որ ինքը ավելի շատ բաների է հասել, քանի այն երեխաները, ովքեր հայր ունեն:


«Հայր ու դուստր չեն շփվում, սակայն դա արգելքի հետևանք չէ: Մենք շատ քիչ ենք ապրել՝ 2,5 տարի, ամուսնալուծվել եմ 22 տարեկանում:

Դրանից հետո նա մեր դստեր հետ չի շփվել: Աղջիկս ինձ մի անգամ ասաց՝ ինչի՞ ես էդքան երկար ձգել:

Ինքն իրեն բացարձակ լիարժեք է զգում, քանի որ սիրո մեջ է մեծանում: Ինքը գիտի, որ իմ ամբողջ աշխարհը պտտվում է իր շուրջ: Ես կարողացել եմ նրան այնքան ամուր ու ուժեղ դաստիարակել, որ ինքը չի զգացել այդ բացակայությունը»,- անկեղծացել է Անուշիկը:

Անդրադառնալով իր ու դստեր հարաբերություններին՝ Անուշիկը խոստովանել է, որ հագուստի առումով անհամաձայնություններ հաճախ են ունենում.
«Ինքն ինձ է քննադատում, ես ՝իրեն, բայց կարողանում ենք ընդհանուր հայտարարի գալ»:


Դերասանուհու խոսքով՝ ինքը շատ կարևորում է բարձրագույն կրթությունը: Դստեր հետ դեռ 9-10 տարեկանից Անուշիկն անգամ վեճեր է ունեցել, քանի որ ստիպում էր, որ դուստրը կարդա:

Նանեն սովորում է Ճարտարապետական համալսարանում:

Անուշիկը խոստովանել է, որ երբեք չէր ցանկանա դստերը տեսնել ինստագրամյան բլոգերի դերում, քանի որ այդ դեպքում ինքն իրեն պարտված կզգար: