Մաքուր սիրո գոյությանը հավատացել եմ քո շնորհիվ. Մարիամ Ալեքսանյանի գրառումը

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը ինստագրամի սթորի հատվածում հրապարակել է երգիչ, երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի լուսանկարը:

Դրանի կից Մարիամը գրել է.
«Շատերս չենք կարողանում ուշքի գալ:

Բայց պետք է շարունակել սիրել, սիրել, գնահատել: Մաքուր սիրո գոյությանը հավատացել եմ քո շնորհիվ, Հայկո:

Անտանելի ա: Ուղեղս հրաժարվել էր գործել 7 օր:

Եթե մի օր պարզապես սկսեք ՍԵՐԸ կործանել, ուղղակի կլսեք իր երգերը… որովհետև մեր բառերի փոխարեն իր երգերն են խոսում: Իմ ամենաՍԵՐ Հայկո, շնորհակալ եմ»:


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյին հարազատները, ընկերները, գործընկերներն ու երկրպագուները վերջին հրաժեշտը տվեցին ծափերով եւ արցունքներով նրա «Վերեւ» ստեղծագործության հնչյունների ներքո: