Ավարտված են մեր օրերը, ինչպե՞ս ենք կարողանում դիմանալ.Դիանա Գրիգորյանի անկեղծ խոստովանությունը

Սցենարիստ Դիանա Գրիորյանը ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել.


«Որքա՜ն ավարտված են մեր օրերը, այո՜, ավարտված, քանի որ սիրում ենք այն ժամանակ, երբ ամեն բան ավարտվում է, գնահատում ենք այնժամ, երբ այլևս ավարտված է:

Տարօրինակ ու չբացահայտված ենք, ո՞վ ենք մենք, ինչպե՞ս ենք կարողանում դիմանալ ու ապրել ավարտված լինելով, խոսել արժեքներից, գեղեցիկից, սիրուց, հարգանքից, դաստիարակությունից ու միևնույն ժամանակ լինել ՈՒշացած ու Ավարտված:

Փոխվել են կյանքի օրենքերը, այսօր այս հարթակներն են դարձել ինքնաարտահայտման միջոց,հենց դրա համար էլ կորցրել ենք մեզ, մենք մեզ էլ այլևս չենք գտնում մեր տան մեջ, Մեր մեջ, հուզվում ենք այստեղ,գնահատում ու ափսոսում ենք այստեղ, ուտում , խմում, հագնվում, ճամփորդում, սիրահարվում, սիրում, գրողը տանի բաժանվում ենք կրկին այստեղ…

Այ քեզ աշխարհ, այ քեզ օրենքներ, այ քեզ Ավարտված կյանք… Այո ապրում ենք դեռ, դեռ, բայց որքան պիտի թաքնված ատենք, սիրենք, լանք, ամուսնանանք, հեռանանք ու վերջում ծափահարենք:


Ծափ տալ ավարտված կյանքին ու շարունակել ապրել «ֆիլտրերով»` ֆիլտրելով մեր էությունը, բնույթը, մեր մարդ տեսակը… Ա՜յս ինչ տարօրինակ ժամանակներ են»: