Սլացիկ կազմվածք, ոճային կերպար․ Իննա Խոջամիրյանի լուսանկարը

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է կանաչ երանգի, համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ, որն ընդգծում է նրա սլացիկ ոտքերը։ Կերպարն ամբողջական են դարձնում սպիտակ, ոճային ժակետն ու բարձրակրունկները։ Նրա մազերը հավաքված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից Իննան խոսել է «Բեկորներ» հեռուստասերիալի ավարտի մասին․ «ՎԵՐՋ… Բառի բուն իմաստով։ Շնորհակալ եմ իմ հավատարիմ ու ամենասիրելի հեռուստադիտող։ Շնորհակալ եմ Շանթ ՀԸ, շնորհակալ եմ………Կարոտելու եմ… Ես ձեզ շատ եմ սիրում…»։

Օրեր հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար էր ընտրել։ «Իմը սեւն է… Դիպուկը, խրոխտը, համառը… Եվ միեւնույն ժամանակ ամենապարզն է իմը, որը մաքուր է նույնիսկ ձեր թվացյալ սպիտակից…»,- մեկնաբանություններում գրել էր Իննան։