«Մի հայացք». Էվա Խաչատրյանի շքեղ կերպարը

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Էվան հավաքել է մազերն ու նախապատվություն է տվել վառ շպարին։ Կերպարն ամբողղջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Մի հայացք»,- մեկնաբանություններում գրել է Էվան։

Ավելի վաղ  նկարահանման համար Էվան վառ կերպար էր ընտրել․ դերասանուհին արձակել էր մազերն ու նախընտրել արտահայտիչ շպար, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու շտապել նրան դրական խոսքեր ուղղել․ «Խոսքեր չկան», «գեղեցկուհի»։