«Ասում էինք՝ Արմե՛ն, զգո՛ւյշ եղի, մենակ դու ես մնացել, մամադ, պապադ չկան». 20-ամյա Արմենի հերոսական պատմությունը

Գորիսեցի 20-ամյա Արմեն Սահակյանը անսահման խիզախ էր, պատերազմի ժամանակ նա վայրկյան անգամ չի մտածել թաքնվելու կամ փախչելու մասին, ընդհակառակը՝ բոլորին քաջալերել է ու ասել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Արմենը պատերազմի ժամանակ 5-6 տանկ է խփել, նրա սրտում վախ չկար: