Հենց մանկաբարձուհին տեսավ այս փոքրիկին, բացականչեց. «Նա սիրո պտուղ է»

Երբ Չինար Էնջինը լույս աշխարհ եկավ, նրան անմիջապես յուրահատուկ մականուն տվեցին:

«Անհավանական է,- բացականչեց բուժքույրը, որը սրբում էր փոքրիկի դեմքը և գլուխը:- Նա պարզապես սիրո պտուղ է:

Չինարի լուսանկարին նայելիս անմիջապես պարզ է դառնում՝ ինչի հետ է կապված այդ հիասքանչ մականունը:

Փոքրիկի ճակատը՝ հոնքից քիչ վերև, զարդարված է յուրահատուկ բնածին բծով, որը սրտի տեսք ունի:

«Երբ առաջին անգամ տեսա որդուս, չկարողացա զսպել արցունքներս»,- խոստովանում է Մուրատ Էնջինը՝ փոքրիկի հայրը:

Հիմա փոքրիկը երկրպագուների մի ամբողջ բանակ ունի:

Մարդիկ Թուրքիայի բոլոր անկյուններից գնում են հատուկ հանրահայտ «սիրո երեխային» անձամբ տեսնելու և Չինարի հետ մի քանի լուսանկար անելու:

Շատերը կարծում են, որ փոքրիկի յուրահատուկ խալը կարող է մտերմացնել մարդկանց:

«Մենք հավատում ենք, որ նա իսկապես ունի այդ շնորհը: Դա պարզապես երկնքից ուղարկված նվեր է»,- ասում է Չինարի հայրը: