Աշխարհի ամենաբուժիչ բույսը, որը «վերակենդանացնում է մահացածներին»

Անցյալում չինացիները ալոճից պատրաստել են ոգելից խմիչք, որի մնացորդները գտնվել են 9000 տարվա վաղեմության անոթներում:

Կարծիք կա, որ հին ժամանակներում կրոնում այն ուներ նշանակալի դեր: Ավանդության համաձայն՝ Քրիստոսի փշե պսակը պատրաստված է եղել ալոճենուց:

Սրտի դեղ

Ալոճի թուրմի մասին Դոկտր Վիլյամ Շվաբեն գրել է իր գրքում, որի շնորհիվ ալոճը դարձավ հանրահայտ բույս: Իր գրքում նա հաստատել է, որ ալոճը սրտի արժեքավոր դեղամիջոց է և կանխում է սրտի կաթվածը:

Բոլոր նրանք, ովքեր խնդիրներ ունեն ճնշման հետ կամ ցանկանում են նվազեցնել խոլեստերինի բարձր քանակը և բուժել երակների կարծրացումը, ովքեր տառապում են սրտային հիվանդություններով, կարող են հաջողությամբ բուժվել ալոճով:

Այս բույսը լայնորեն կիրառվում է արյունատար համակարգի առողջության պահպանման համար, բարձր ճնշման և սրտամկանի թուլության ու սրտային առիթմիայի դեպքում:

Այն որպես արդյունավետ բուժիչ միջոց ընդունվում էր սրտի հիվանդության և սկզբնական շրջանում, նաև՝ արդեն խորացված շրջաններում:

Ալոճ խորհուրդ են տալիս օգտագործել սրտի կաթվածից հետո, քանի որ այն մեծացնում է արյան հոսքը դեպի սրտային անոթներ: Այն նպաստում է սրտամկանի բջիջների ակտիվությանը և սնուցմանը: Ընդհանրապես, 50-ից բարձր տարիքի յուրաքանչյուր մարդ պետք է հաճախ օգտագործի ալոճի թուրմ:

Ալոճի այլ կիրառություններ

Ալոճը ամենահանգստացնող բույսերից մեկն է: Այն օգնում է հոգնածության դեպքում, էներգիայի պակասի, վատ քնի, խռպոտ շնչառության, գլխապտույտի, սրտխփոցների, հուզմունքի, նյարդայնության և ականջներում աղմուկի դեպքում:

Այն կարելի է օգտագործել նաև նիհարելու համար, քանի որ օգնում է հեռացնել օգրանիզմից ավելորդ ջուրը: Այս հատկության շնորհիվ ալոճն օգտակար է նաև ցելյուլիտի, այտուցների և հոդերի հիվանդությունների համար: Այն նաև բարերար ազդեցություն ունի խոցային կոլիտի և մարսողական խնդիրների դեպքում, սակայն խորհուրդ չի տրվում հղի կամ կերակրող կանանց:

Բուժման համար ալոճի ամենատարածված տեսակներն են հայտնի կարմիր և ավելի քիչ հայտնի սպիտակ ալոճները:

Խորհուրդ է տրվում ալոճի կեղևը հավաքել գարնանը և օգտագործել թարմ կամ չորացված վիճակում:

Պտուղները հավաքում են աշնանը, երբ նրանք վառ կարմիր գույն են ստանում:

Ծաղիկները՝ ցանկալի է սպիտակները, հավաքել բողբոջներով կամ բացվելուց առաջ: Ամենալավ ժամանակն է ապրիլից հունիսը: Այն պետք է չորացնել բարակ շերտերով:

Ալոճի կաթիլներ

Ավելի քան 20գ մանրացված տերևները և ծաղիկները լցնել 200 մլ 70%-անոց սպիրտի մեջ և խառնել: Թողնել, որպեսզի խառնուրդը հանգստանա 3 շաբաթ, հետո այն քամել և ֆիլտրել: Խմել օրական 20 կաթիլ՝ մի փոքր հեղուկի հետ:

Այս կաթիլները կանխում են անոթային և նյարդային համակարգի հիվանդությունները:

Ալոճի օշարակ

Բլենդերի մեջ լցրեք մոտավորապես 1 կգ ալոճ, այն ծածկեք ջրով՝ այնպես, որ ջուրը 2-3 սմ ծածկի հատապտուղները, ապա խառնեք և թողեք 24 ժամ: Այնուհետև դրեք թույլ կրակի վրա և եռալուց հետո եփեք կես ժամ: Անջատեք գազը և ևս կես ժամ թողեք այդպես:

Քամեք հեղուկը և սառելուց հետո այն դրեք սառնարանի մեջ: Կրկին խառնեք պտուղները և դրա վրա ջուր ավելացրեք: Հետո նորից եփեք այն կես ժամ և թողեք դարձյալ կես ժամ: Լավ քամեք կտորով, որպեսզի խիտ լինի: Ապա քամված հյութը նորից եռացրեք ցածր կրակի վրա՝ մինչև մնա նրա ¼-ը:

Լցրեք այն ստերիլիզացված շշերի մեջ և օրական խմեք 6-ից 12 ճաշի գդալ: Պահպանման ժամկետը անսահմանափակ է:

Օգնում է սրտի կաթվածի դեպքում:

Ալոճը բարելավում է Herbalist Richard Sulz ֆորմուլան նրանց մոտ, ովքեր տարել են սրտի կաթված:

Բաղադրությունը.

240 մլ ալոճենու օշարակ
30 մլ օձասխտորի թուրմ
30 մլ կոճապղպեղի արմատի թուրմ
30 մլ կակտուսի թուրմ
30 մլ կարմիր պղպեղի թուրմ
Պատրաստման եղանակը. Ալոճենու օշարակով լցնել շշի կեսը, ապա առանձին ամանի մեջ խառնել թուրմը, ավելացնել օշարակի վրա և լավ խառնել: Խմել օրը 3-8 անգամ՝ մեկական ճաշի գդալ: