Էմմա Սապունջյանը՝ Գևորգ Գրիգորյանի հետ ունեցած սիրավեպի լուրերի և անձնական կյանքի մասին

Դերասանուհի Էմմա Սապունջյանը բավական ակտիվ է սոցհարթակներում: Օրերս դերասանուհին ինստագրամում հարց ու պատասխան է կազմակերպել, որի ընթացքում պատասխանել է նաև անձնական կյանքի վերաբերող հարցերին:

Դրանց մեջ կային նաև հարցեր, որոնք վերաբերում էին Էմմայի և դերասան Գևորգ Գրիգորյանի սիրավեպի մասին լուրերին և դերասանուհու անձնական կյանքին:


Հետևորդներից մեկը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Էմման ու Գևորգը բաժանվել են, ինչին ի պատասխան Էմման իր զարմանքն էր արտահայտել:

«Ի՞նչ: Ի՞նչ սովորություն ա դերասաններին կապել իրար հետ, ինչ ա նույն սերիալում ենք խաղում»,- գրել էր դերասանուհին:
Սակայն այս ամենով, կարծես թե, թեման չէր ավարտվել: Հետևորդը պնդել էր, որ Էմման անգամ Գևորգի տանն է ապրել:


«Ի՞նչ եք ծխում, կներեք էլի: Կարելի ա ինֆոն ճշտել, նոր անիմաստ խոսալ»,- պատասխանել էր Էմման՝ ապա ավելացրել.
«Հեսա ընկերս հետս որ կռվի, ուղարկելու եմ Ձեր մոտ, որ պատասխան տաք»:

Դրանից հետո արդեն դերասանուհին լուսանկար էր հրապարակել՝ հաստատելով, որ ընկեր ունի:

Նա հումորով նշել, որ իր մայրը իր փեսային շատ է սիրում: