Թամարա Գևորգյանը սարսափելի ավտովթարից հետո առաջին անգամ քայլել է (լուսանկար)

Ամիսներ շարունակ դերասանուհի Թամարա Գևորգյանը տեղաշարժվում էր անվասայլակով:

Դերասանուհուն վերջապես հաջողվել է քայլել, թեպետ հենակների օգնությամբ:

Նա ավտովթարից հետո առաջին անգամ բեմ է բարձրացրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Starnews-ը տեղեկացրել էր, որ Թամարա Գևորգյանը ավտովթարից հրաշքով էր փրկվել: Դերասանուհին 3-րդ անգամ վիրահատել էր ոտքը:

Դերասանուհին խոստովանել էր, որ վիրահատությունից առաջ իր մորն ասել են, որ կարող են ստիպված լինեն իր ոտքը հեռացնել:

Starnews-ը ավելի վաղ տեղեկացրել էր նաև Թամարայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մանրամասները:

«Հրաշքով եմ փրկվել: Ոտքս շատ լուրջ վնասել եմ, կարելի է ասել՝ 0-ից են հավաքել, գրեթե 20 օր է՝ հիվանդանոցում եմ, սպասում են հերթական վիրահատությանը, դեռ մի քանի վիրահատություն առջևում է: Շատ լուրջ վնասվածք եմ ստացել, մի քանի կոտրվածք այդ թվում՝ արտաքին վնասվածք», –Starnews-ին ասել էր Թամարան:

Թամարան նաև հավելել էր, որ արագ չէր վարել մեքենան.

«Արագ չեմ վարել մեքենան, պարզապես կորցրել եմ կառավարումը, նույնիսկ դեռ հստակ չէ՝ արդյո՞ք մեքենայի խնդիրն էր , թե՝ ոչ: Պարզապես պատահել է, չհասկացա՝ ինչպես եղավ: Արդեն հայտնի է, որ արագ չեմ վարել, ինքս երբեք արագ չեմ ընթանում, նույնիսկ մայրուղու վրա վարել եմ 60-70 կմ/ժ արագությամբ, շրջադարձի ժամանակ խնդիր եղավ, կորցրի մեքենայի կառավարումը»: