Ամբողջ տիեզերքն օգնեց ինձ գտնել քեզ. Նունե Եսայանի սիրառատ շնորհավորանքը՝ ամուսնուն

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով ամուսնու՝ դերասան Ավո Խալաթյանի ծննդյան օրը:


«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր: Ես չեմ կարող քեզ ավելի շատ սիրել, քան հիմա: Այսպիսով, ես սիրում եմ քեզ, որովհետեւ ամբողջ տիեզերքը պամանավորվել էր օգնել ինձ գտնել քեզ: Ես սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ»:

Նշենք, որ զույգի տարիքային տարբերությունը 12 տարի է, սակայն այդ փաստը երբեք չի խանգարել աստղային զույգին.
«Դա ոչնչում չի խանգարել, միեւնույն է, ես մտածում եմ տղամարդու, նա, կնոջ տեսանկյունից: Նունեն իր կանացի խոհեմությամբ, ես, իմ տղամարդկային, միմյանց լրացնում ենք», – իր հարազրույցներից մեկում ասել է Ավոն:

Երգչուհի Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը ծանոթացել են Փարիզում ՝ հյուրախաղերից մեկի ժամանակ, որից հե էլակսվել նրան: րան:


2007 թվականին լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը ՝ Հենրին, իսկ 2014-ին ՝ դուստրը ՝ Էլիզաբեթը:


«Զավակներիս ծնունդից հետո շատ բան փոխվեց. ի հակադրություն առաջվան, հիմա չափազանց համբերատար եմ դարձել: Ջերմությունն ու սերն ավելի է շատացել: Կարծում եմ, բոլոր նրանք, ովքեր երեխաներ ունեն, ինձ կհասկանան », – իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է Նունե Եսայանը: