Դիանա Գրիգորյանի դուստրը մեծացել եւ գեղեցկուհի է դարձել

Վերջերս Ալլան դարձել է 16 տարեկան, նա ներկայումս չի նկարահանվում աստղային մայրիկի սերիալներում:

Հավելենք, որ դստեր 16-ամյակի առիթով Դիանան ջերմ շնորհավորանք էր գրել.

«Իմաստավորելով մեր կյանքը՝ ամեն տարի նոր գույն բերեցիր, նոր կարծիք, քո կարծիքը, որը երբեք և ոչ ոք չի կարող փոխել: Լինելով դեռատի՝ առանձնանում ես քո կայուն որոշումներ կայացնելու ընդունակությամբ, վճռականությամբ, քո ճիշտ և դիպուկ դիրքորոշմամբ:

Երջանիկ եմ, որ ունեմ քեզ, հենց քեզ, որովհետև անկանխատեսելի այս կյանքում, ուր ամեն ինչ ու ամեն բան թերևս հնարավոր և սպասելի է, կաս դու, ով ինձ երբեք մենակ չի թողնում, ով ինձ թևեր է տալիս, քո այս քնքուշ մարմնում այնքան ուժ կա, որ բավականացնում է երկուսիս…

Իմ աղջիկ, Աստված թող քեզ իմաստություն շնորհի, թող լուսավորի քո ճանապարհը, առողջ և խաղաղ կյանք նվիրի, իսկ դու արդարացնես քեզ այս կյանքում, որն այնքան արագ է հոսում, և պիտի շտապես ապրել, արարել և քո գեղեցիկ, մաքուր և արդար ապրելակերպով գեղեցկացնես շուրջդ»: