Ժամանակն անցնում է խելահեղ արագությամբ. Սուսաննա Պետրոսյանը 8 ամսական որդու հետ նոր լուսանկարներ է հրապարակել

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը, ով հանրությանը հայտնի դարձավ «Հար սուպերսթար» նախագծից, որում հաղթող էր ճանաչվել, վերջին տարիներին  նոր երգերով ու տեսահոլովակներով հանդես չի գալիս:

Դրա փոխարեն՝ Սուսաննան իրեն նվիրել է ընտանիքին՝ ամուսնուն ու 2 երեխաներին:

Երգչուհին ինստագրամի իր էջում որդու՝ Մարկի հետ նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրառում է արել:

«Իմ տղան դարձավ 8 ամսական: Ժամանակն անցնում է խելահեղ արագությամբ»,- գրել է Սուսաննան՝ հարցնելով իր հետևորդներին, թե ում նման է իր որդին.
«Ինչ էք կարծում ու՞մ է նման Մարկը »:

Հիշեցնենք, որ երգչուհին տևական ժամանակ է , ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել Չինաստանում:

Հավելենք նաև, որ Սուսաննան ունի նաև դուստր՝ Ալիսան: