Ես Նման Համեղ Պաղպաղակ 30 Տարի Առաջ Էի Կերել Վերջին Անգամ. Մեր Մանկության Իսկակական Սովետական Պլոմբիրի Բաղադրատոմսը

Պլոմբիրը պաղպաղակի ամենահամեղ տեսակներից է: Շոգ եղանակին կա՞ ավելի հաճելի բան, քան սառը նրբահամ պաղպաղակ համտեսելը:

Բաղադրիչներ

  • Շաքարավազ 100 գ,
  • Կաթ 125 գ
  • Վանիլին 5 գ,
  • Ձու 3 հատ
  • Սերուցք 35% յուղայնությամբ 300 գ

Պատրաստման եղանակը

Կաթը եռացնել, ավելացնել շաքարավազը, վանիլինը և թողնել սառչի: Սառած զանգվածի մեջ ավելացնել ձվի դեղնուցները, լավ խառնել և տաքացնել, որ ստացվի խտացրած կաթի թանձրությամբ զանգված:

Սերուցքը հարել, որ պնդանա և ավելացնել կաթնային զանգվածին, լավ խառել և սառեցնել: Մեկ ժամ անց հանել սառցախցիկից և խառնել և կրկին սառեցնել: