Օգտակար են արդյո՞ք բանանի վրայի սպիտակ «թելերը» և կարելի է արդյո՞ք ուտել այն…

Անկախ նրանից թե դուք սիրում եք արդյոք բանան թե ոչ, նկատած կլինեք բանանը մաքրելու ժամանակ արտահայտիչ սպիտակ թելերը։

Դրանք կպչում են ձեռքերին և պտղին, իսկ համը՝ մի փոքր քաղցր է և այն շատ փափուկ է։

Այդ թելերին անվանում են ֆլոեմա (երկրորդային կեղև) և ստորև մենք ձեզ կպատմենք ֆլոեմայի մասին ավելի շատ մանրամասներ։

Ի՞նչ է ֆլոեման։ Ֆլոեման բույսի ուղեկցող հյուսվածքն է, որի միջոցով կատարվում է ֆոտոսինթեզ։

Բանանի դեպքում այն պորտալարի դեր է խաղում, երիտասարդ պտուղները այնպիսի նյութերով ապահովելով, որոնք անհրաժեշտ են ամբողջական աճի համար։

Այդ թելերը ամբողջովին անվնաս են, նրանց առկայությունը և չափերը ամենևին կապ չունեն բանանի որակի հետ։ Եվ եթե դուք ձեզ գուրման եք համարում, կարող եք հանգիստ օգտագործել այդ թելերը։

Բացի դա բանանի ֆլոեմայի մեջ կան նաև օգտակար հյուսվածքներ, վիտամիններ և հանքանյութեր, որոնք կան բանանի փափուկ մասի մեջ։

Հուսով ենք, որ այս տեղեկատվությունը ձեզ հետաքրքրեց։