Ինչպես պատրաստել համեղ պաղպաղակ տնային պայմաններում, ընդամենը 5 րոպեում…

Բաղադրիչներ.

  • Սերուցք-33% յուղայնությունից ոչ ավել
  • 400 գր խտացրած կաթ
  • վանիլին

Պատրաստման եղանակը

Առաջին քայլն այն է՝ սերուցքին ավելացնում ենք վանիլինը և շատ ցածր արագությամբ հարում ենք: Մի քանի րոպե հարելուց հետո արագությունը գնալով ուժեղացնում ենք այնքան ժամանակ մինչև սերուցքը պինդ լինի, որ հարիչի վրայից բարձրացնելից չթափվի, շարժելիս այն պետք է պինդ մնա:

Այնուհետև մաս-մաս ավելացնում ենք խտացրած կաթը և ամբողջ այդ ընթացքում հարիչով հարում: Խտացրած կաթը ավելացնում ենք այնքան որքան քաղցր ցանկանում եք լինի պաղպաղակը: Եթե սիրում եք շատ քաղցր, ապա կարող եք նշված չափից ավել լցնել:

Եվ ահա պատրաստ է մեր անչափ համեղ պաղպաղակը: Այն լցնում ենք ցանկացած տարայի մեջ ծածկում կափարիչով և տեղափոխում ենք սառցախցիկ, որտեղ թողնում ենք 5 ժամ:

Տեսանյութը ստորև.