Տորթ «Ֆրեզյե». Ֆրանսիական տրամադրություն

Եթե ցանկանում եք ինչ–ոչ ոչ սովորական բան փորձել ֆրանսիական խոհանոցից, ընտրեք նրբագեղ «Ֆրեզյե» տորթը։ Այս դրախտային քաղցրավենիքը կարելի է փորձել փարիզյան շատ սրճարաններում։ Իսկ եթե նման հնարավորություն չունեք։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Ձու – 3 հատ
  • Ալյուր – 60 գր.
  • Փխրեցուցիչ – 0.5 ճ.գ.
  • Ջուր – 150 մլ.
  • Սերուցք -500 գր.
  • Շաքարի փոշի – 4 ճ.գ.
  • Ելակ – 650 գր.
  • Շաքարավազ – 130 գր.
  • Օսլա – 20 գր.
  • Վանիլին – 1 գր.
  • Կոնյակ – 1 ճ.գ.
  • Կաթնաշոռ – 150 գր.
  • Ժելատին – 1 ճ.գ.

Պատրաստման եղանակը

1. Լավ հարեք սենյակային ջերմաստիճանի ձվերը 80 գրամ շաքարավազի հետ։ Առանձին թասի մեջ խառնեք ալյուրը օսլայի, վանիլինի և փխրեցուցիչի հետ։ Այս չոր խառնուրդը մաղեք և թեթև շարժումներով ավելացրեք ձվային զանգվածին։

2. Խմորը լցրեք 20սմ տրամագծով ձևամանի մեջ։

3. Խմորը ուղարկեք 160 աստիճան տաքացված ջեռոցը կես ժամով։ Սառելուց հետո բիսկվիտը ծածկեք անձեռոցիկով, թողեք մի քանի ժամ կամ ողջ գիշերը։

4. Պատրաստեք օշարակը։ 100 մլ ջուրը 50 գր. շաքարավազի հետ եռացրեք, սառեցրեք և ավելացրեք կոնյակը։

5. Անցնեք կրեմին։ Ժելատինը ջրի մեջ բացեք, սպասեք ուռչի, տաքացրեք և սառեցրեք։ 33% սերուցքը հարեք մոտ երկու րոպե ցածր ուժգնության վրա։ Երբ այն սկսի պնդանալ, ավելացրեք հարիչի արագությունը և ավելացրեք շաքարի փոշին։ Եվս 2-3 րոպե հարեք, բայց նայեք, որ զանգվածը կարագի չվերածվի։ Հարած սերուցքին ավելացրեք կաթնաշոռը, թեթև խառնեք և ավելացրեք ժելատինը։

6. Առանձին տարրայի մեջ դրեք 4 ճ.գ. կրեմը, որպեսզի հետո դրանով ծածկեք երկրորդ շերտը։

7. Հավաքում ենք տորթը։ Բիսկվիտի վերևի մասը կտրում ենք և բիսկվիթը երկու մասի ենք բաժանում։ Իրարից բաժանվող ձևամանի մեջ պերգամենտի թուղթ ենք փռում, յուղաթղթով ծածկում ենք նաև ամանի կողային մասերը։

8. Կիսում ենք ելակները։ Ձևամանի մեջ դնում ենք խմորի առաջին շերտը, օշարակով ցողում ենք,կողքերից ելակներ ենք դնում, հետո կրեմն ենք լցնում։ Մեջտեղում ելակ, վրայից նորից կրեմ։

9. Դնում ենք երկրորդ շերտը, կրկի ցողում ենք օշարակով, վրայից լցնում ենք կրեմը, որ նախօրոք կողքի էինք դրել։

10. Տորթը մի քանի ժամով դնում ենք սառնարանը։