Կաթնաշոռով թխվածքաբլիթ «Քաղցր կյանք»․ պատրաստվում է ընդամենը 5 րոպեում Կաթնաշոռով թխվածքաբլիթ «Քաղցր կյանք»․ պատրաստվում է ընդամենը 5 րոպեում

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կաթնաշոռ – 200 գրամ
  • Կարագ – 100 գրամ
  • 1 բաժակ ալյուր + գրտնակելու համար ալյուր
  • Շաքարավազ

Պատրաստման եղանակը

1. Խառնել կաթնաշոռը, սառը կարագը և ալյուրը, փշուրի վերածել։ Խմորից գունդ ձևավորել և մեկ ժամով դնել սառնարանը։

2. Խմորը հանել սառնարանից, ալյուրի վրա գրտնակել 4 մմ հաստությամբ։

3. 6-7 սմ տրամագծով կլորակներ կտրել, կարելի է բաժակով։

4. Թասիկի մեջ շաքարավազ լցնել և խմորի կլորակները մտցնել շաքարի մեջ։ Այնուհետև կլորակը ծալում ենք՝ շաքարավազի մասը դեպի ներս, կիսաշրջանը նորից ծալում ենք և նորից վերին հատվածը շաքարոտում ենք։

5. Թխվածքաբլիթները շարում ենք յուղաթղթի վրա իրարից 2 սմ հեռավորության վրա։

6. Թխում ենք 190 աստիճանի տակ՝ 20 րոպե։