«Քրչիկի» պատրաստման եղանակն ու բուժիչ նշանակությունը (ֆոտո)

Ժողովրդական ապուր «Քրչիկի» պատրաստման եղանակն ու բուժիչ նշանակությունը

Անհրաժեշտ պարագաները

  • տավարի արգանակ՝ 2լ,
  • թթու դրած կաղամբ՝ 400գ,
  • եփած ձավար՝ 140գ,
  • գլուխ սոխ՝ 100գ,
  • թթու դրած վարունգ՝ 100գ,
  • մարվանդակի ճաղ(քարաուզ)՝ 30գ,
  • թթու դրած բազկաճավ՝ 40գ,
  • հալած յուղ՝ 200գ,
  • կարմիր և սև պղպեղ,
  • չոր ծոթրին(ծիթրոն) և արքայախոտ(ռեհան),
  • թարմ գազար՝ 40գ,
  • մաղադանոս՝ 30գ,
  • գետնախնձոր՝ 100գ:

Պատրաստման եղանակը

Թթու կաղամբը լվանալ, մանր կտրտել և լցնել եռացող արգանակի մեջ, 15 րոպե հետո ավելացնել կտրտած թթու վարունգը, գազարը, մարվանդակը, թթու դրած բազկաճավը, չոր ծոթրինը, կտրտած գետնախնձորը(կամ կարտոֆիլը) և նախապես եփած ձավարը:

Վերջինս եփելուց հետո պատրաստել սոխեռած, որի մեջ լցնել նաև կարմիր ու սև պղպեղ:

Մատուցելուց առաջ ավելացնել չոր արքայախոտը և մաղադանոսը:

Բուժիչ նշանակությունը

Արտակարգ օգտակար է ինչպես սրտանոթային հիվանդությունների, այնպես էլ ֆիզիկական ու մտավոր հոգնածության դեպքում:

Խորհուրդ է տրվում, ըստ ցանկության, քրչիկի եփման ընթացքում ավելացնել նաև մանր կտրտած սերկևիլ՝ մոտ 40գ: