Բիսկվիթ լիմոնադով. արդյունքը կգերազանցի բոլոր սպասելիքները

Ներկայացնում ենք լիմոնադով բիսկվիթի բաղադրատոմս:

Այս բիսկվիթի համար անհրաժեշտ կլինի լիմոնադ:

Կարևոր է, որ ըմպելիքը լինի ուժեղ գազավորված և հենց նոր բացած:

Այս բիսկվիթը կարելի է պատրաստել նաև ցանկացած հանքային ջրով, «Սփրայթով» կամ նույնիսկ շամպայնով:

Բիսկվիթ լիմոնադով

Բաղադրիչները՝

  • 4 ձու
  • 2 բաժակ շաքարավազ
  • 1/3 թ. գ. աղ
  • 1 փաթեթ վանիլային շաքարավազ
  • 1 բաժակ գազավորված լիմոնադ
  • 150 գ. մարգարին կամ կարագ
  • 3 բաժակ այուր
  • 10 գ. փխրեցուցիչ

Պատրաստումը՝

1. Հարիչով հարիր ձվերը, շաքարավազը, աղը և վանիլային շաքարավազը:

2. Ջրային գոլորշու վրա հալեցրու կարագը կամ մարգարինը:

3. Շարունակելով խառնել՝ ստացված խառնուրդին ավելացրու կարագը և լիմոնադը:

4. Մաս-մաս ավելացրու ալյուրը և փխրեցուցիչը, ևս մեկ անգամ հարիր խառնուրդը:

5. Ամենը լավ խառնիր և լցրու կաղապարի մեջ:

6. Բիսկվիթը թխիր ջեռոցում 180 աստիճան ջեմաստիճանով մոտ 20 րոպե:

7. Բիսկվիթը բարձր և փափուկ կստացվի, նաև կիտրոնի նուրբ բույր կունենա: