Սիրուշոյի և որդիների լուսանկարներն ու տեսանյութերը Ծաղկաձորից

Երգչուհին նաև տեսանյութ է հրապարակել ավագ որդու՝ 6-ամյա Ռոբերտի հետ, որտեղ նրանք սնոուբորդ են վարում և գրել. «Մենք գնում ենք, նա 6 տարեկան է»:

Ավելի վաղ երգչուհին նաև լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել կրտսեր որդու՝ 4-ամյա Միքայելի հետ:

Նշենք՝ որքան էլ Սիրուշոն հրապարակում է որդիների լուսանկարներն ու տեսանյութերը, նա ցույց չի տալիս երեխաների դեմքը: