«Միսս տիեզերք 2020» մրցույթում Հայաստանը կներկայացնի «Վիցե միսս աշխարհ Արմենիա 2019» Մոնիկա Գրիգորյանը

Այս տարի «Միսս տիեզերք 2020» մրցույթում Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգորյանը: Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում ասաց «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009», «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը:

22-ամյա Մոնիկան Վանաձորից է: Թեև նա «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթում չհաղթեց, մրցույթի մասնակիցների լուսանկարների տարածումից հետո քննարկումների կենտրոնում հայտնվեց, և մրցույթը նրա համար մոդելային կարիերայի սկիզբ դարձավ:

Միջազգային այս մրցույթում կա նաև լողազգեստով ցուցադրություն, մինչդեռ Հայաստանում անցկացվող մրցույթի ժամանակ Մոնիկան հրաժարվել էր լողազգեստով ելույթ ունենալ, մասնակցել էր միայն «Միսս աշխարհ Արմենիային»՝ բաց թողնելով «Միսս տիեզերք Արմենիա»-ն:

«Երևի առաջին անգամ էր, մի քիչ վախեր ունեի: Ես Վանաձորից եմ, գուցե, դա էլ ազդեց և առաջին անգամ ամաչեցի: Հիմա դա ավելի սովորական է դարձել: Միջազգային բեմում չեմ կարող ասել՝ ես լողազգեստ չեմ հագնի»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասել էր Մոնիկան: