«Հուսով եմ՝ դուրը կգա». ԱՄՆ-ում կինը Վալենտինի օրվա կապակցությամբ ամուսնուն նվիրել է բոլոր այն կանանց լուսանկարները, որոնց վերջինս հավանել է Instagram-ում (լուսանկար, տեսանյութ)

«Քանի որ բոլորը ցուցադրում են՝ ինչ են Վալենտինի կապակցությամբ գնել իրենց սիրելիներին, որոշեցի ես էլ իմ նվերը ցույց տալ։ Ես ամուսնուս այս գեղեցիկ փոքրիկ տուփն եմ գնել, որի մեջ դրել եմ բոլոր այն աղջիկների լուսանկարները, որոնց նա հավանել է Instagram-ում: Հուսով եմ՝ նրան դուր կգա»,- տեսանյութում հայտնում է կինը՝ ցուցադրելով կանանց` փայտե ձողիկների վրա սոսնձած լուսանկարները։

Tiktok-ի օգտատեր Գլորիայի «Ի՞նչ եք նվիրում ձեր ամուսնուն Վալենտինի կապակցությամբ» վերնագրով զվարճալի տասանյութը ժամերի ընթաքում դիտել է ավելի քան 4,4 մլն մարդ։

Մի շարք օգտատերեր գնահատել են կնոջ սրամտությունը և ամուսնու համար պատրաստած «յուրօրինակ» անակնկալը։

A wife has been branded 'The Queen of Petty' after gifting her husband a prints of all the women's photos he's like on Instagram for Valentine's Day (pictured)