Իրինա Այվազյանը՝ ոճային փոփոխության, եղբոր եւ կյանքի նոր փուլի մասին

Իրինա Այվազյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել՝ հրաժարվելով երկար վարսերից: Նոր կերպարով լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին, իսկ զրույցի ընթացքում խոսել կյանքի այս փուլի եւ ժամկետային զինծառայող եղբոր վերադարձի մասին:

«Քնելուց առաջ Ինստագրամի էջս էի թերթում եւ հասկացա, որ փոփոխություն եմ ուզում, թարմություն, որովհետեւ կյանքիս մի ամբողջ շրջան կարծես կանգնած լիներ, հատկապես եղբորիցս լուր չունենալու անտանելի 70 օրերից հետո: Մի քանի րոպեում որոշեցի, վարսահարդարիս հետ պայմանավորվեցի եւ հաջորդ առավոտյան գնացի կտրելու: Ես այդպիսին եմ. եթե մի բան որոշում եմ, պետք է հնարավորինս շուտ իրագործեմ, այլապես կարող է մտափոխվեմ»,-պատմել է Իրինան եւ նշել, որ ընկերներն ու հարազատները շատ են հավանել իր ոճային փոփոխությունը եւ հաճոյախոսում են:

Իրինա Այվազյանը

Այսօր թեթեւություն է զգում.«Եվ դա կապված է եղբորս գտնվելու հետ, մնացած վատ ու լավ բաների վրա դեռ չեմ կարողանում կենտրոնանալ: Անցած տարին շատ վատն էր, բայց մեր ընտանիքի համար հեքիաթային փակում եղավ»:

Իրինա Այվազյանը

Խոսել ենք նաեւ եղբոր մասին.«Դեռ հիվանդանոցում է, բայց ասում են՝ մոտ օրերս հնարավոր է՝ դուրս գրվի. առողջական խնդիրները շատ չեն, կամաց-կամաց ապաքինվում է»:
2021-ից սպասելիքները մեծ են.«Պիտի գժական տարի լինի. ես որոշել եմ: Երկու նախագիծ եմ մերժել այս ընթացքում: Իմ դեպքում կամ չի լինում, կամ այնպիսի առաջարկներ են լինում, որ մերժում եմ: Չգիտեմ՝ ինչի հետ է կապված, հավանաբար, ինձ շատ մեծ մի բան է սպասվում»: