«Հայաստան, դու իմ սրտում ես». Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է սոցցանցերի իր էջերում գրառումներ անել` hաջակցություն Հայաստանի և Արցախի: Ինստագրամի իր էջում Հենրիխը լուսանկար է հրապարակել «Ռոմայի» կազմում հերթական ֆուտբոլային հանդիպումից և մակագրել. «Հիանալի հաղթանակ: Իմ երկիր, դու իմ սրտում ես»:

 

Նույն հանդիպումից Հենրիխը լուսանկար է հրապարակել նաև սթորի բաժնում և մակագրել է. «Հայաստան, դու իմ սրտում ես»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հենրիխը` որպես «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի բարի կամքի դեսպան, խաղաղության կոչով դիմել էր Միավորված ազգերի կազմակերպությանը և խնդրել գործնական քայլեր ձեռնարկել: