«Հայաստանը հարձակումների տակ է». համաշխարհային հայտնիություն ունեցող Փի Դիդդի Հայաստանին սատարող գրառումը

Ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր, դերասան Շոն Քոմսը` Փի Դիդդին, Ինստագրամի իր էջի սթորի բաժնում Հայաստանին սատարող գրառում է արել:

 

Նա լուսանկար է հրապարակել, որի վրա գրված է` «Հայաստանը հարձակումների տակ է»:

Հավելենք, որ Դիդդին Ինստագրամում ունի ավելի քան 17 մլն հետևորդ: Հենց նրա պրոդյուսերական աշխատանքի շնորհիվ է աշխարհը լսել Ջենիֆեր Լոպեսին, Բեյոնսեին, Ջասթին Թիմբերլեյքին և Սնուփ Դոգին: