Նա քիչ էր մնում «Կլոնի» Ջեյդի ճակատագիրը կրկներ նաև իրական կյանքում

Ջովաննա Անտոնելին ծանոթ է հանդիսատեսին «Կլոն» սերիալից՝ Ջեյդի դերով։ Իր հայրենիքում՝ Բրազիլիայում, դերասանուհին շատ հայտնի է։ Այսօր Ջովաննան, ում ներկայացնում է Positive-ը, երջանիկ կին և մայր է, որը դաստիարակում է իր երեք երեխաներին։ Սակայն քչերը գիտեն, որ երջանկության ճանապարհին նա բավական լուրջ փորձություններ է հաղթահարել։ Դերասանուհին քիչ էր մնում կրկներ իր հերոսուհու բարդ ճակատագիրը։

Երբ Ջովաննային առաջարկեցին Ջեյդի դերը, նա արդեն բավական հայտնի դերասանուհի էր։ Նրա հանդիպումը դերասան Բենիսիո Մուրիլոյի հետ (Լուկասի դերակատարը) ճակատագրական դարձավ։ Հենց առաջին օրվանից նրանց միջև կայծ անցավ։ Իսկ ավելի ուշ արդեն բոլորն էլ հասկացան, որ նրանք միմյանց հանդեպ անտարբեր չեն։ Հենց այդ պատճառով էլ Ջեյդը և Լուկասը էկրանին այդքան անկեղծ էին երևում։ Այդ ժամանակ Ջովաննան ամուսնացած էր, սակայն դա նրան չէր կանգնեցնում։ Դերասանուհին բաժանվեց ամուսնուց, որպեսզի իր սիրելիի կողքին լինի։

Սկզբում զույգը շատ ներդաշնակ էր թվում։ Սակայն ժամանակի ընթացքում նրանց միջև վեճեր սկսվեցին։ Պատճառը Ջովաննայի խանդն էր, որն իրականում անհիմն չէր։ Անգամ որդու ծնունդը չհարթեց իրավիճակը։ Վերջ ի վերջո Ջովաննան և Բենիսիոն բաժանվեցին։

Դերասանուհու հաջորդ ամուսինը ամերիկացի գործարար Ռոբերտո Լոկաշիոն դարձավ։ Ջովաննան երազում էր նրա հետ ԱՄՆ մեկնել և կարիերան Հոլիվուդում շարունակել։ Սակայն Բենիսիոն դեմ էր որդու մեկնելուն։ Արդյունքում դատավարությունը ձգձգվեց, իսկ դերասանուհու ամուսնությունն էլ ճաքեր տվեց։

Ռոբերտոյի հետ բաժանությունից հետո Ջովաննան և Բենիսիոն կարողացան համաձայնության գալ տղայի խնամակալության հարցում։ Իսկ 2009 թվականին դերասանուհին վերջապես հանդիպեց իր իրական երջանկությանը՝ ռեժիսոր Լեոնարդու Նոգեյրային։ 2010 թվականին զույգը հրաշք երկվորյակ աղջիկներ ունեցավ, որոնց դերասանուհու ավագ որդին մինչ օրս էլ մեծ սիրով ու հոգատարությամբ է վերաբերվում։ Այսօր Ջովաննան իրեն երջանիկ է համարում, չնայած որ այդ երջանկության ճանապարհը շատ երկար ու դժվարին է եղել։