Առանց խմորիչի տնական հաց

Positive-ը այսօր կպատմի, թե ինչպես պատրաստենք առանց խմորիչի առողջարար հաց տնային պայմաններում՝ ողջ ընտանիքի համար։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 500 մլ կեֆիր
  • 1 թ․գ․ աղ
  • 1թ․գ․ սոդա
  • 1-1,5 ճ․գ․ մեղր/շաքարավազ
  • 3 ճ․գ․ բուսայուղ
  • 2 բաժակ (500 գրամ) ցորենի ալյուր
  • 1,5 բաժակ տարեկանի ալյուր
  • 10 գրամ քունջութ
  • Աղացած վարսակի փաթիլներ
  • 0,5 բաժակ թեփ (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

1. Թասի մեջ լցնում ենք կեֆիրը, ավելացնում ենք աղը, սոդան, բուսայուղը և մեղրը կամ շաքարավազը։ Կեֆիրը կարող է անյուղ լինել կամ ցածր յուղայնությամբ։ Բաղադրիչները լավ խառնում ենք։

2. Ալյուրի հարցում նույնպես ձեր նախասիրություններով առաջնորդվեք։ Այն կարող է ամբողջովին ցորենի ալյուրով լինել, կամ կարող եք խառնել տարբեր ալյուրներ։ Սկսում ենք խառնել ալյուրը կեֆիրային զանգվածի մեջ։

3. Խմորը գդալով խառնում ենք, պետք չէ ավելացնել ալյուր, եթե խմորը մի քիչ ջրիկ է ստացվում։ Կարևորը որ համասեռ զանգված ստանաք, բայց խմորը պետք է ձեռքերին կպչող լինի։

4. Տախտակի վրա ալյուր ենք ցանում և խմորը դնում ենք վրան։

5. Սկսում ենք ձևավորել հացը․ թավալում ենք խմորը ալյուրի մեջ և ձև ենք տալիս՝ կլորավուն կամ երկարավուն։

6. Թավայի մեջ յուղաթուղթ կամ փայլաթիթեղ ենք փռում և խմորը դնում ենք վրան։ Մի քանի հորիզոնական կտրված ենք անում։ Թխում ենք 210-230 աստիճան տաքացված ջեռոցում 30-35 րոպե։ Ատամի չոփիկով ստուգեք պատրաստ լինելը։ Հանելուց հետո ծածկեք սրբիչով։

Մանրամասն դիտեք տեսանյութում։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը