Չորս պարզ ու արդյունավետ բնական միջոցի բաղադրատոմս արյունը մաքրելու համար

Մարդու առողջական վիճակն ու ինքնազգացողությունն անմիջականորեն կախված են նրա արյան մաքրությունից, սակայն  մարդիկ ոչ միշտ են առողջ կենսակերպ վարում, ինչի հետևանքով էլ օրգանիզմը ոչ միշտ է կարողանում ինչպես հարկն է զտել ու մաքրել արյունը։ Սա հանգեցնում է արյան մեջ տարատեսակ տոքսինների ու վնասակար նյութերի կուտակման, որոնք էլ կարող են դառնալ առողջական լուրջ խնդիրների պատճառ։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է օգնել օրգանիզմին ու պարբերաբար մաքրել արյունը բնական դեղամիջոցների միջոցով, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չորս արդյունավետ բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել կուտակված բոլոր վնասակար տարրերից։ Այս դեղամիջոցները պատրաստվում են միայն բնական բաղադրիչներից, ուստի հասանելի են ու չեն առաջացնում կողմնակի բարդություններ։

1-ին բաղադրատոմսը.

3 ճաշի գդալ չորացրած հազարատերևուկի խոտին ավելացնել մեկ լիտր եռման ջուր, այնուհետև 40 րոպե թրմել թերմոսի մեջ կամ տաք գոլորշու վրա։ Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ ուտելուց առաջ կես բաժակ։

2-րդ բաղադրատոմսը.

1 թեյի գդալ հազարատերևուկի խոտին ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել մեկ ժամ։ Ստացված թուրմն ընդունել օրական 3–4 անգամ մեկ ճաշի գդալից մինչև ⅓ բաժակ չափաբաժնով։

3-րդ բաղադրատոմսը.

2 ճաշի գդալ չորացրած եղնջի տերևներին ավելացնել 2 լիտր եռման ջուր ու թրմել առնվազն 3 ժամ։ Ստացված թեյը հարկավոր է խմել օրվա երկրորդ կեսին, սակայն մինչև ժամը 20:00-ն։ Հնարավորության դեպքում հարկավոր է խմել երկու լիտրն ամբողջությամբ։ Այս մեթոդով արյան մաքրման կուրսը տևում է երկու շաբաթ, որից հետո հարկավոր է առնվազն երկու շաբաթ տևողությամբ դադար անել և անհրաժեշտության դեպքում կրկնել կուրսը։

4-րդ բաղադրատոմսը.

Թարմ եղնջին ավելացնել օղի (1:3 հարաբերակցությամբ), լցնել ապակյա տարայի մեջ, 10 օր թրմել որևէ մութ տեղում, այնուհետև քամել։ Դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական երկու անգամ՝ 30 կաթիլ ոգեթուրմն ավելացնելով 50 մլ ջրին։ Բուժման կուրսը տևում է երկու շաբաթ։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ դրանց գործածությունից առաջ հարկավոր է անպայման նախապես խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա ճիշտ ախտորոշել հիվանդություններն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ healthinfo.ua