Առողջական ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ կաթնամթերքի չարաշահումը

Կաթն ու կաթնամթերքը միշտ համարվել են օգտակար մթերք, ուստի մասնագետները խորհուրդ էին տալիս սննդակարգն անպայման հարստացնել նման մթերքով, սակայն վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում կաթնամթերքի վնասակարության ու հնարավոր վտանգավոր հետևանքների մասին։

Ինչպես բացատրում են մասնագետները, կաթը պարունակում է լակտոզա կամ կաթնաշաքար, որը վատ է տարրալուծվում ու աղիներում հայտնվելու դեպքում բարենպաստ միջավայր է ստեղծում տոքսինների ու վնասակար բակտերիաների բազմացման ու կուտակման համար։ Բացի այդ, այս մթերքը պարունակում է նաև կազեին, որը պակաս վտանգավոր չէ։ Կազեինը կարող է կուտակվել օրգանիզմում, սոսնձել սնունդն ու դժվարացնել դրա վերամշակումը։ Բացի այդ, այս նյութը նպաստում է օնկոլոգիական հիվանդությունների զարգացմանը, ուստի կարող է շատ վտանգավոր լինել։

Կաթնամթերքի չարաշահումը կարող է նաև ալերգիաների կամ լակտոզայի նկատմամբ անհատական անհանդուրժողականության զարգացման պատճառ դառնալ, ինչը հանգեցնում է մի շարք մաշկային հիվանդությունների, որոնցից ազատվելն այդքան էլ հեշտ չէ։ Բացի այդ, գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ խանգարումներ, որոնք կարող են զարգանալ կաթնամթերքի հաճախակի գործածության դեպքում։ Դրանց շարքին են դասվում.

  • մշտական հոգնածությունը,
  • փորափքանքը,
  • փորլուծությունը,
  • ճարպակալումը,
  • հաճախակի գլխացավերը,
  • սրտամկանի վատ աշխատանքը,
  • անոթների աղտոտվածությունը,
  • աթերոսկլերոզը,
  • օստեոպորոզն ու արթրոզը երիտասարդների մոտ։

Նման տհաճ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հետևել օգտագործվող կաթնամթերքի քանակությանն ու չչարաշահել այն, սակայն այնուամենայնիվ ոչ մի դեպքում չի կարելի ամբողջությամբ բացառել կաթնամթերքը սննդակարգից, քանի որ չափավոր գործածության դեպքում այն շատ օգտակար է։

Նյութի աղբյուրը՝ med2.ru