«Գուցե ավելի բաց կադրեր էլ ստանանք». Օլյա Հակոբյանի նոր լուսանկարները

Օլյա Հակոբյանը գայթակղիչ լուսանկարներով է հարստացրել իր պորտֆոլիոն: Դերասանուհին նոր ֆոտոշարքը տրամադրել է BRAVO.am-ին, նաեւ նշել, թե որն է ֆոտոխցիկի առջեւ անկեղծանալու իր սահմանը:

«Այս անգամ ոգեշնչել են Սոֆի Լորենի եւ Օդրի Հեփբերնի կերպարները 1960-ականների «Արաբեսկա» եւ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմերում: Գլխին փաթաթած սպիտակ սրբիչը հետո յուրահատուկ աքսեսուար դարձավ, որը պետք է կարողանալ գեղեցիկ ներկայացնել: Այսօր նմանատիպ լուսանկարները հայտնի ամսագրերի շապիկներն են զարդարում: Ես ոգեշնչվեցի անմոռանալի գեղեցկուհիներից, ովքեր արդեն բավական մեծ են, բայց թելադրում են իրենց ոճը»,-նշել է նա:

Օլյա Հակոբյանը

Օլյային հատկապես դուր են եկել սեւուսպիտակ լուսանկարները: Նշում է՝ կադրերը պետք է գռեհիկ չլինեն.«Հենց դա է իմ սահմանը: Ինքս եմ առաջակում թեմաները, բայց սիրում եմ, երբ լուսանկարիչը եւս ստեղծագործում է: Իմ եւ Միլենի համագործակցությունը շատ ճիշտ է ստացվում. շատ լավ է ինձ հասկանում»:

Օլյա Հակոբյանը

Դերասանուհուց հետաքրքրվել ենք՝ հնարավոր է առաջիկայում իրեն ավելի բաց ֆոտոշարքերում տեսնենք.«Գուցե եւ ավելի բաց տարբերակներ էլ ստեղծվեն, բայց ամեն ինչ պետք է լինի չափի մեջ եւ շատ էսթետիկ»: