«Կյանքիդ առաջին կեսում քո դեմքը դու ես, ինչով ծնվել ես, իսկ երկրորդ կեսում…». Սրբուկ

Սրբուհի Սարգսյանին նախորդ անգամ անդրադարձել էինք ապրիլին՝ ծննդյան 26-րդ տարեդարձի առթիվ, սոցիալական ցանցերում էլ ամեն օր չէ, որ երգչուհին գրառում է կատարում կամ լուսանկար հրապարակում:

Նա Ինստագրամում ժամեր առաջ խոստովանել է, որ շոկոլադն իր թուլությունն է, իսկ մինչ այդ էլ սեւուսպիտակ գեղեցիկ նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.«Կյանքիդ առաջին կեսում քո դեմքը դու ես, ինչով որ ծնվել ես, իսկ երկրորդ կեսում՝ այն, ինչին դու արժանի ես»:

Հիշեցնենք, երգչուհին մեզ հետ զրույցում նշել էր, որ համավարակի պատճառով չեղարկվել են իր ելույթները.«Ռուսաստանի քաղաքներում, Վիեննայում համերգներ պետք է ունենայի, բայց հետաձգել եմ: Հիմա տնից շատ հազվադեպ եմ դուրս գալիս: Դուրս գալու դեպքում էլ կրում եմ դիմակ: Միգուցե ես վարակված լինեմ ու, դիմակ կրելով, փրկեմ դիմացինին: Առաջ բոլորս բողոքում էինք, որ ժամանակ չունենք: Հիմա ժամանակ ունենք, բայց էլի բողոքում ենք: Պետք է չբողոքենք ու սկսենք վերջապես ապրել: Ցանկացած իրավիճակ ունի բացասական ու դրական կողմեր: Այս իրավիճակը մեզ նվիրել է ժամանակ՝ անելու այն ամենը, ինչի մասին միշտ մտածել ենք»:

Սրբուհին նաեւ ասել էր, որ նպատակի մարդ է.«Բայց այս տարի տորթի մոմերը փչելիս երազանք եմ մտապահել, որ վիրուսը նահանջի, այս ամենը շուտ ավարտվի, ու հնարավորինս քիչ մարդիկ վարակվեն»: