Խմեք այս հյութը և հանգստացրեք ձեր նյարդերը

Անանասը բուժիչ միրգ է: Պարունակում է բրոմելայն ֆերմենտ և վիտամին С հակաօքսիդանտ, որոնք կարևոր դեր են խաղում օրգանիզմի ապաքինման գործընթացում:

Թարմ անանասն օգտագործվել է ուսումնասիրություններում՝ պարզելու համար դրա արդյունավետությունը հոդացավի, արթրիտի ախտանիշերի մեղմացման, բորբոքան նվազեցման, ուռուցքի աճի արգելակման և պլաստիկ վիրահատությունից հետո վերականգնման ժամկետի կրճատման գործում:

Անանասը որպես վիտամին С ուժեղ հակաօքսիդանտի հրաշալի աղբյուր, կարող է օգնել ազատ ռադիկալների առաջացման դեմ պայքարում, որոնք ինչպես հայտնի է, քացկեղ են առաջացնում:

Անանասի սննդային վերլուծություն

1 բաժակ թարմ անանասը պարունակում է մոտ 82 կալորիա, 0 գ. ճարպ, 0 գ. խոլեստերին, 2 մգ նատրիում, 22 գ. ընդհանուր ածխաջրածին (ներառյալ՝ 16 գ շաքար և 2,3 գ. մանրաթել) և 1 գ. սպիտակուց:

Անանասի թարմ կտորների մեկ բաժակը ապահովում է օրվա ընթացքում վիտամին С-ի ձեր պահանջմունքի 131%-ը, վիտամին А-ի պահանջմունքի 2%-ը, կալցիումի 2%-ը և երկաթի 2%-ը:

Անանասը նաև կարևոր վիտամինների և հանքանյութերի աղբյուր է, որոնցից են՝ թիամինը, ռիբոֆլավինը, վիտամին B-6-ը, ֆոլաթթուն, պանտոթենիկ թթուն, մագնեզիումը, մանգանը, կալիումը, հակաօքսիդանտները և պոլիֆենոլները, ինչպիսին է՝ բետա-կարոտինը:

Անանասով հյութը շատ հանգստացնում է նյարդերը, օգտակար է սթրեսից ազատվելու և լավ առողջ քնի համար: Այն խմեք վաղ երեկոյան քաղցած վիճակում՝ թեթև, առողջարար ընթրիքից անմիջապես առաջ:

Հյութի բաղադրատոմսը կներկայացնի Positive-ը:

Այս հյութի մյուս առավելություններից են՝

  • Քրոնիկական բորբոքային հիվանդությունների (օրինակ՝ կարպալ թունելի համախտանիշ, հոդատապ, արթրիտ) բուժում
  • Ասթմայի նոպաների մեղմացում
  • Ցավի մեղմացում բնական ձևով
  • Վնասվածքների և վիրաբուժական վերքերի արագ ապաքինում
  • Մարսողության լավացում ծանր մսային սննդից հետո
  • Կոկորդի ցավի բուժում
  • Արյան ճնշման և խոլեստերինի մակարդակի իջեցում
  • Օգնություն տարիքային մակուլյար դեգեներացիայի դեպքում
  • Արյան ճնշման բնական վերահսկողություն
  • Ծնելիության բարձրացում
  • Սրտի աշխատանքի բարելավում
  • Մաշկի երիտասարդացում

Հակաբորբոքային և նյարդերը հանգստացնող հյութի բաղադրատոմս

Հյութի համար ընտրեք պինդ անանաս առանց փափուկ հետքերի և արմատին կանաչ տերևների:

Բաղադրությունը՝

  • ½ փոքր անանաս
  • 3 «ձողիկ» նեխուր
  • 1-2 գլուխ հազար Ռոմեյն
  • 1 վարունգ
  • 1սմ կոճապղպեղի արմատ

Պատրաստումը՝

Պարզապես բոլոր բաղադրիչները լավ խառնել բլենդերով: