Այս տրյուֆելները պատրաստվում են շատ արագ.Տեսանյութ…

Ներկայացնում ենք տրյուֆելի շատ համեղ բաղադրատոմս.

Պատրաստման համար մեզ անհրաժեշտ են․

Խտացրած կաթ – 240 գրամ

Կակաո – 100 գրամ

Պատրաստման եղանակը

1. Խտացրած կաթը դնում ենք գազօջախին և եռման վիճակի հասցնում։ Լցնում ենք տարայի մեջ։

2. Կակաոն մաղում ենք և մաս-մաս ավելացնում խտացրած կաթին։ Խառնում ենք մինչև համասեռ դառնալը։

3. Զանգվածը շատ խիտ է լինելու, այդ պատճառով լավ խառնեք բահիկով։

4. Ձևամանի մեջ սննդային թաղանթ փռեք, լավ հավասարեցրեք։

5. Ծածկեք թաղանթող և մի քանի ժամով դրեք սառնարանը։

6. Ձևամանից հանեք և կոնֆետների տեսքով կտրատեք, վրայից կակաո ցանեք։ Կարող եք նաև սև կամ սպիտակ քերած շոկոլադ լցնել կամ ընկույզ։

Տեսանյութ.

Նյութի աղբյուրը EnterTrain-ն