«Եվրատեսիլ 2020»-ը չեղարկելու պաշտոնական և ոչ պաշտոնական քննարկումները

Վերջին օրերին բուռն քննարկվում է «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը չեղարկելու հարցը, քանի որ կորոնավիրուսն ավելի ու ավելի լայն տարալում է գտնում։

Հեռուստառադիոհեռարձակման իսրայելական կորպորոցիան Twitter-ում հայտնել է, որ մրցույթը կչեղարկվի՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռևս չի հաստատվել, սակայն «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները երեկ հաղորդել են, որ հետևում են իրավիճակին և առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։

Նշենք, որ Հայաստանն այս տարի ներկայացնում է հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ «Chains on you» երգով։ Նա ընտրվել է «Դեպի Եվրատեսիլ» ազգային մրցույթի միջոցով։