«Արի կորոնավիրուսին նամակ գրենք»․ Սարգիս Գրիգորյանը հուզվել է դուստերի խոսակցությունից

Դերասան Սարգիս Գրիգորյանը դուստրտրի հետ ջերմ լուսանկարներ է հրապարակել

Նա հրապարակել է նաև դուստրերի խոսակցությունը։

Երեկ երեկոյան թաքուն լսեցի աղջիկներիս զրույցը այս վիրուսի մասին ու արեցի շատ հետաքրքիր ու ինձ համար՝ որպես հայր շատ կարևոր եզրակացություն…
Հատված զրույցից…
Յանա—Ինչքան ուրախ եմ, որ մաման ու պապան ամբողջ օրը տանն են…
Էվա—Մանավանդ պապան, ինքը ամեն ինչ բերումա մեզ համար, բայց ես իրան էդ Նուտելայից ու Կինդեռից շատ եմ սիրում ու ուզում եմ, որ ինքը շուտ շուտ տուն գա՝ մեզ հետ շատ լինի , իրար հետ լավ խաղեր խաղանք…
Յանա—Լսի, արի կորոնավիրուսին նամակ գրենք, որ հենց պապաից կարոտն առնենք ասենք գնա, իսկ երբ կարոտենք ասենք գա…
Էվա—Բա ո՞նց ենք ուղարկելու…
Յանա—Տատիկին կտանք կտանի կտա…
Յանա—Չէ տատիկը հիմա սթրեսի մեջա, ինքը վիրուսին կասի, որ էլ չգա, իսկ վիրուսը, որ չգա պապան ուշ-ուշ կգա տուն…
Էվա—Բա ի՞նչ անենք…
…………………………………………..
Ու էդ ժամանակ ես մտա սենյակ ու գրկեցի աղջիկներիս