19-ամյա բլոգերը մեծահարուստ է ձևացել և համացանցում փորձի համար նկարներ է հրապարակել

Մեզանից շատերը հիացմունքով հետևում են հայտնի բլոգերներին և աստղերին, որոնք մշտապես կիսվում են իրենց թարմ լուսանկարներով։ Շքեղ կազմվածքներ, հրաշալի ինտերիերներ և նկարներ մոլորակի դրախտային անկյուններում. այս բոլորը հիացմունքի են արժանանում օգտատերերի կողմից։ Սակայն հաճախ նման կադրերը նաև մերկացվում են։ Կատարյալ նկարների հետևում կարող են թաքնվել ֆոտոշոփն ու այլ գրաֆիկական խմբագրման ծրագրեր, որոնք կարող են անճանաչելիորեն փոխել մարդուն։

Positive-ը այսօր ներկայացնում է հայտնի լոնդոնյան YouTube բլոգեր, 19-ամյա Բայրոն Դենթոնին, որը հայտնի է իր կրեատիվությամբ։ Insider պարբերականի լրագրողների հետ զրույցում երիտասարդը նկատել է, որ բազմիցս է կեղծ լուսանկարներ տեսել, որոնցով մարդիկ կիսվել են սոցցանցերում, ցանկանալով ցույց տալ, թե իրենց կյանքն ավելի հետաքրքիր է, հագեցած, շքեղ, քան իրականում կա։ Դիմելով գրաֆիկական խմբագրիչներին, նրանք կեղծ ճամփորդությունների են «մեկնել», «կրել» են թանկարժեք հագուստ և աքսեսուարներ և «վայելել» իրենց շքեղ կյանքը։

Բայրոնը որոշել է փորձ դնել. նա կիսվել է իր սեփական «ապահովված» կյանքի լուսանկարներով, իսկ հետո մերկացրել է ինքն իրեն տեսանյութում, որը 2019 թվականի մարտի վերջի դրությամբ, երկու ամսից էլ քիչ ժամանակահատվածում, ավելի քան 700 000 մարդ է դիտել։

Նա ցուցադրել է թանկարժեք հագուստները, ճամփորդել է սեփական ինքնաթիռով և գնումներ է կատարել բրենդային շքեղ խանութներից։

Ավելի ուշ պարզվել է, որ ինքնաթիռում լուսանկարի համար նա նկարվել է սովորական բազմոցի վրա՝ օգտագործելով սովորական կանաչ կտավի ֆոնը, որի վրա ցանկացած պատկեր է տեղադրվում։

Նրա հանկարծակի «հարստության» գաղտնիքը նույնպես շատ հասարակ է պարզվել. նա լուսանկարվել է անհրաժեշտ ֆոնի վրա, խմբագրել է նկարները, մանրամասն մշակել է դիրքերը, որպեսզի բնական տեսք ունենա։

Եվ նրան հավատում էին։ Ավելին, հարցնում էին, թե ինչպես է նրան հաջողվել այդքան կարճ ժամանակում այդպես փոխել իր կյանքը։

Ի տարբերություն Բայրոնի, որն ինքն իրեն բացահայտեց, Ամելիա Լիանայի դեպքում ամեն բան այլ էր։ Ուշադիր օգտատերերը նկատել էին, որ որոշ լուսանկարներ որակյալ, բայց ոչ այնքան հաջողված ռետուշի արդյունք էին։ «Նյու Յորքում» արված նկարներից մեկում քաղաքն այնպիսին չէր, ինչպես իրականում է, այն ճանաչելի էր միայն Բրուքլինյան կամուրջով։

Երբ աղջիկը հայտնի Թաջ–Մահալի մոտ էր նկարվել, շատերը զարմացել էին, որ շուրջը չկային զբոսաշրջիկներ, իսկ դա բացարձակ իրական չէր թվում։

Նրա լուսանկարները շատ գեղեցիկ էին, բայց ավելի շատ նման էին սնդուսափայլ ամսագրերի համար արված լուսանկարների և ոչ թե իրական կյանքից վերցված նկարների։

Իհարկե, ոչ բոլոր մարդիկ են ռետուշ օգտագործում և մի քանիսով չի կարելի դատել բոլորին, հատկապես, որ մեզանից շատերը շարունակելու են հիանալ գեղեցիկ և անհոգ կյանքով, այնպես չէ՞։