Մասնագետը նշել է՝ որ տարածված մթերքն է նվազեցնում քաղցկեղի զարգացման հավանականությունը

Բժիշկ-սննդաբան Խադիր Ջամիլի կարծիքով՝ սննդակարգում լոբու գործածությունը կօգնի նվազեցնել օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականությունը: Սա պայմանավորված է նրանով, որ լոբին պարունակում է ֆենոլային միացություններ, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար:

Մասնագետի խոսքով՝ յուրահատուկ տարրերը, մասնավորապես՝ նիտրոզամինները, միկոտոքսինները և պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններն, օգնում են նվազեցնել մուտագեն միացությունների ազդեցությունը:

Հենց այս միացություններն էլ օժտված են նման հզոր հակաքաղցկեղային հատկություններով և պաշտպանում են նման վտանգավոր հիվանդությունից: Ընդ որում՝ մասնագետն ընդգծում է, որ մուգ գույն ունեցող լոբու տեսակները պարունակում են ավելի շատ ֆլավոնոիդներ, ինչը նշանակում է, որ դրանք օժտված են ավելի հզոր հակաքաղցկեղային հատկություններով:

Բացի այդ, լոբին օգնում է նաև դանդաղեցնել քաղցկեղի զարգացումը, եթե ուռուցքն արդեն իսկ ի հայտ է եկել, ուստի այն հարկավոր է անպայման ներառել սննդակարգում այս հիվանդության բուժման ընթացքում:

Առհասարակ լոբին շատ օգտակար է օրգանիզմի համար: Այն բարելավում է սրտամկանի աշխատանքը, ամրապնում է իմունային համակարգը և շատ օգտակար է աղեստամոքսային տրակտի համար, ուստի այն պետք է անպայման ներառել սննդակարգում և հնարավորինս հաճախ ուտել լոբով ուտեստներ:

Նյութի աղբյուրը՝ med2.ru