Արդյունավետ բնական միջոցներ ատամի ցավը մեղմելու համար

Ատամի ցավը երբեք առանց որևէ պատճառի չի լինում և կարող է պայմանավորված լինել լնդերի հիվանդություններով, կարիեսով, նյարդի բորբոքմամբ կամ որևէ այլ խնդրով, ուստի ցավը մեղմելու համար հարկավոր է առաջին հերթին ազատվել դրա առաջացման պատճառից: Սակայն խնդիրն այն է, որ ոչ միշտ է անմիջապես մասնագետին դիմելու հնարավորություն լինում, մինչդեռ ցավը կարող է պարզապես անտանելի լինել:

Նման դեպքերում օգնության են հասնում շատ արդյունավետ բնական միջոցները, որոնք օգնում են մեղմել ցավը մինչև բժշկին այցելելը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Մեխակի յուղ և մեխակ

Մեխակն ատամի ցավը մեղմելու ամենահասանելի ու արդյունավետ միջոցներից է: Պարզապես կարելի է 1-2 հատ մեխակ ծամել կամ կաթեցնել մեխակի յուղն ախտահարված ատամին: Այս պարզ միջոցը կօգնի հեշտությամբ մեղմել ցավը:

Սառույց

Եվս մի արդյունավետ միջոց է սառույցը, որը հարկավոր է դնել ախտահարված ատամին ու թողնել 15-20 րոպե: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական 3-4 անգամ, ինչը կօգնի արդյունավետ կերպով մեղմել ցավը:

Սխտոր

Մյուս պարզ ու արդյունավետ միջոցը սխտորն է, որը վաղուց հայտնի է իր օգտակար հատկություններով: Հարկավոր է սխտորը մանրացնել, ավելացնել մի փոքր խոշոր ծովի աղ, լավ խառնել, այնուհետև խառնուրդը դնել ախտահարված ատամին:

Վանիլայի հյութահանուկ

Ցավը մեղմելու արդյունավետ միջոցների շարքին է դասվում նաև վանիլայի հյութահանուկը: Ընդամենը 2-3 կաթիլ հյութահանուկը կօգնի անմիջապես ազատվել ցավից:

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru