4 բնական միջոց մազերը ձմռանը ճիշտ խնամելու համար

Ձմռանը եղանակային անբարենպաստ պայմանները խիստ բացասաբար են անդրադառնում մազերի վրա, ուստի զարմանալի չէ, որ տարվա այս ամսիներին մազերն ունեն առանձնահատուկ խնամքի կարիք: Բարեբախտաբար գոյություն ունեն շատ արդյունավետ ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն պաշտպանել վարսերն անբարենպաստ ազդեցությունից:

Թուրմեր չոր մազերի համար

Չոր մազերը խնամելու և դրանց առողջ փայլ հաղորդելու համար խորհուրդ է տրվում օգտագործել ծաղկային թուրմեր: Ընդ որում՝ դրանք ոչ միայն կսնուցեն ու կպաշտպանեն վարսերը չորությունից, այլև հաճելի բույր կհաղորդեն:

  • 3 ճաշի գդալ չորացրած լորենու ծաղիկներին ավելացնել 1 լիտր եռման ջուր, թրմել մինչև սառչի, այնուհետև քամել և օգտագործել մազերը մաքրաջրելու համար:
  • Մի բուռ վարդի չորացրած ծաղիկներին ավելացնել 1 լիտր սառը ջուր և 2 օր թրմել մութ տեղում: Թուրմը քամել, ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և օգտագործել մազերը մաքրաջրելու համար:

Դիմակներ չենթարկվող մազերի համար

Մազերն ավելի ենթարկվող դարձնելու և դրանց առողջ փայլ հաղորդելու համար կարելի է կիրառել բնական բաղադրիչներով դիմակներ:

  • 2 կտոր աշորայի հացը թրջել գարեջրի մեջ, այնուհետև ստացված խյուսանման զանգվածը քսել մազերին ու լավ տարածել: Թողնել դիմակը կես ժամ, որից հետո մազերը լավ լվանալ:
  • Մի բաժակ կաթին ավելացնել կակաոյի փոշի, դնել այն կրակին ու պատրաստել կակաո: Ավելացնել 1 ճաշի գդալ կարագ, իսկ երբ այն լուծվի, քսել խառնուրդը մազերին: Ծածկել գլուխը պոլիէթիլենային թաղանթով, այնուհետև նաև տաք սրբիչով, թողնել դիմակը կես ժամ և լվանալ գլուխը: Այս դիմակը հատկապես արդյունավետ կլինի մուգ գույնի մազեր ունեցողների համար: