Կոտլետ, որը ետ կբերի մանկության համը

Տատիկի պատրաստած կոտլետների համը միշտ կլինի մեր հիշողության մեջ: Այս բաղադրատոմսը ետ կբերի տատիկի պատրաստած կոտլետի համը:

Այս կոտլետները պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը 50-60 րոպե։

Բաղադրատոմս` Հորթի միս՝ 700 գ, Հաց՝ 1 հատ, Սոխ՝ 3 հատ, Սխտոր՝ 2 պճեղ, Լոլիկ՝ 3 հատ

Սամիթ՝ 0.5 խուրձ, Մաղադանոս՝ 0.5 խուրձ, Կաթ՝ 150մլ, Աղ՝ 1 թ/գ, Բուսական յուղ՝ 2 ճ/գ

Պատրաստման եղանակը` Հացը մանրացրեք և թաթախեք կաթի մեջ։

Բլենդերի մեջ լցրեք սոխը, սխտորը, աղը և հացը: Հարեք այնքան, որ հավասար զանգված ստացվի:

Խաշեք լոլիկը, կեղևազրկեք և ավելացրեք մանրացրած կանաչեղենը: Խառնեք ամեն ինչ իրար և հետո արդեն ձևավորեք կոտլետները:

30 րոպե տապակեք, և ահա այն պատրաստ է: Բարի ախորժակ։