Հարսն ու որդին նրան ծերանոց հանձնեցին

Աննան նստած էր պանսիոնատին կից այգում և արտասվում էր: Այսօր լրացավ նրա 70 տարեկանը, բայց ոչ որդին, ոչ դուստրը չեկան շնորհավորելու…

Այստեղ բերում էին տարեցներին իրենց երեխաները, որպիսի ապրեն կյանքի վերջին փուլը: Աննային նույնպես որդին էր բերել այստեղ, որ մայրն իբր հանգստանա, բայց իրականում կինը խանգարում էր հարսին:

Սկսզբում բնակարանը պատկանում էր Աննային, բայց որդին համոզել էր, որ իրեն նվիրատվություն անի՝ խոստանալով, որ մայրն իրենց հետ կապրի և ոչ մի բանի կարիք չի ունենա: Բայց ամեն ինչ այլ կերպ եղավ:

Հարսը միշտ դժգոհ էր. չէր հավանում սկեսուրի պատրաստածը, կամ նրան դուր չէր գալիս, թե ինչպես է կինն իր հետևից մաքրել լոգարանը և նմանատիպ այլ հարցերում միշտ բարկանում էր: Սկզբում որդին մորը պաշտպանում էր, բայց ընթացքում դադարեց, իսկ հետո ինքը նույնպես սկսեց զայրանալ մոր վրա:

Եվ ահա մի օր առավոտյան որդին ասաց, որ մորը հարկավոր է հանգստանալ, բուժվել:

-Մայրիկ, չմտածես, որ քեզ ծերանոց եմ ուղարկում, կպառկես մի ամիս, քեզ կրկին տուն կբերեմ:

Երբ լրացավ ամիսը, կինը զանգեց տուն, բայց պատասխանեցին օտար մարդիկ. որդին վաճառել էր բնակարանը և անհետացել:

Կինը երկու օրը անդադար արտասվում էր, բայց ամենացավալին այն էր, որ ժամանակին հանուն հենց այդ որդու երջանկության նեղացրել էր դստերը:

Պատմությունն այսպես է սկսել:

Աննան ծնվել, մեծացել և ամուսնացել էր գյուղում: Որոշ ժամանակ անց ամուսնու՝ Գևորգի ընկերը համոզել էր ամեն ինչ վաճառել և տեղափոխվել քաղաք: Բարեբախտաբար, նրանք կարողացել էին քաղաքում տուն գնել, հետո երկու երեխա էին ունեցել, մեքենա էին գնել: Հենց այդ մեքենայով էլ Գևորգը ենթարկվել էր ավտովթարի և մահացել:

Աննան ամուսնու մահից հետո օր ու գիշեր աշխատում էր՝ հույս ունենալով, որ երեխաները տարիներ հետո իրեն շնորհակալ կլինեն:

Բայց մեծանալով՝ որդին վատ շրջապատ ընկավ, և մայրը ստիպված էր պարտքով մեծ գումար վերցնել, որպիսի որդուն չձերբակալեն:

Հետո ամուսնացավ Աննայի աղջիկը: Երեխա ունեցավ: Բայց թոռը հաճախ էր հիվանդանում, իսկ փոքրիկին հնարավոր էր բուժել միայն մի բժշկական կենտրոնում, որտեղ միշտ սարսափելի հերթեր էին: Աղջկա ամուսինը չդիմացավ այդ ամենին, ուղղակի հեռացավ ընտանիքից: Իսկ երեխայի երկարատև բուժման ընթացքում Աննայի աղջիկը ծանոթացավ մի միայնակ տղամարդու հետ, ում դուստրը նույն հիվանդությունն ուներ:

Սկսեցին միասին ապրել, իսկ 5 տարուց լուրջ հիվանդություն հայտնաբերեցին ամուսնու մոտ: Քանի որ վիրահատություն էր անհրաժեշտ, աղջիկն Աննայից գումար խնդրեց, սակայն Աննան՝ վաճառելով գյուղի տունը, որն իրեն ծնողներից էր հասել, գումարը տվեց որդուն, որ հիփոթեքով տան կանխավճար տա: Բացի այդ էլ նա ափսոսաց գումարը օտար մարդու համար, չէ որ որդուն ավելի անհրաժեշտ էր: Աղջիկը շատ նեղացավ մորից և ասաց, որ այլևս ոչինչ չի խնդրի իրենից, և թող դժվարին վիճակում հայտնված ժամանակ իրեն չդիմի:

Ահա արդեն 20 տարի մայր ու դուստր չեն հանդիպել: Աղջկա ամուսինը լավացավ, և իրենք ընտանիքով մեկնեցին ծովի մոտ ապրելու: Եթե հնարավոր լիներ վերադառնալ անցյալ, Աննան ուրիշ ձև կվարվեր…

Աննան դանդաղ վեր կացավ նստարանից և քայլեց դեպի պանսիոնատ:

-Մայրիկ…-Աննայի սիրտը սկսեց արագ բաբախել: Նա պտտվեց և տեսավ դստերը: Աննայի ոտքերը թուլացան, և միայն աղջկա շնորհիվ նա չընկավ:

-Ես դժվարությամբ գտա եղբորս, նա չէր ուզում ասել, թե որտեղ ես: Սպառնացի նրան, որ դատի կտամ՝ բնակարանն անօրինական վաճառելու համար: Եվ միայն այդ ժամանակ նա վախեցավ և պատմեց, որ քեզ այստեղ է բերել:Ես քեզ տեսել էի երազիս, դու անտառում արտասվում էիր: Իսկ երբ պատմեցի ամուսնուս իմ երազը, նա ասաց, որ գամ քո հետևից, եթե օգնության կարիք ունես, քեզ տանեմ մեր տուն…

Աննան ամուր-ամուր գրկեց աղջկան և արտասվեց, բայց դրանք երջանկության ացունքներ էին: